Ձեզ միայն մի մեծ խնդրանք ունեմ ՝ շատ եմ խնդրում օգնեք

Հասմիկ տատը 81 տարեկան է։ Երկու երեխաներն ու թոռները ողջ չեն(հուզվեց պատմելիս, ես էլ չշարունակեցի, դրա համար չգիտեմ մահվան պատճառը)։ Ապրում է մենակ,վարձով 《տանը》,որտեղ նույնիսկ բաղնիք չկա։ Սենյակի համար վճարում է ամսեկան 30.000 դրամ։ Այդ տարիքում փողոցներն է մաքրում, որ գոյատևի ու վարձը վճարի։

Ձեզ միայն մի մեծ խնդրանք ունեմ ՝ շատ եմ խնդրում օգնեք
Այն հարցիս,թե ինչի կարիք ունի ու ինչով կարող եմ օգնել, չպատասխանեց մի քանի րոպե, նորից հուզվեց, հետո ամաչելով ասաց՝ բալես մի սենյակ գտիր,որ գոնե 10.000 դրամ վճարեմ ու թեկուզ պադվալ լինի, միայն թե ամեն օր աստիճանները չբարձրանամ, իջնեմ, հոգնում եմ, չեմ կարողանում։
Սիրելի ընկերներ, ամսի 6֊ին գնում եմ տատիկին այցելության։ Ինձ հետ կտանեմ հնարավոր ամեն բան ՝ սնունդ, հագուստ, հիգիենայի պարագաներ,կօգնեմ նաև գումարով։
Ձեզ միայն մի մեծ խնդրանք ունեմ ՝ շատ եմ խնդրում օգնեք գտել վարձով մատչելի սենյակ,առաջին հարկում ու գոնե մինիմալ պայմաններով։ Տատիկի օրհնությունը ձեզ էլ կհասնի,հավատացեք։

Понравилась статья? Поделиться с друзьями: