Քաղցրավենիք, որն իր համով անհոգ մանկություն ձեզ կվերադարձնի

Քաղցրավենիք, որն իր համով անհոգ մանկություն կվերադարձնի ձեզ

Քաղցրավենիք, որն իր համով անհոգ մանկություն ձեզ կվերադարձնի

Բաղադրիչներ

200 գրամ կարագ,

1 բաժակ շաքար+ 2 ճաշի գդալ,

2 ճաշի գդալ ալյուր,

2 ճաշի գդալ կակաո,

1 ձու,

մեկ բաժակ թթվասեր,

700-800 գրամ թխվածքաբլիթներ։

Պատրաստումը

Խառնում ենք կարագը մեկ բաժակ շաքարի և կակաոյի հետ։ Եփում ենք խառնուրդը թույլ կրակի վրա 5-10 րոպե, այնուհետև հանում ենք կրակից։

Խառնում ենք ձուն մեկ բաժակ թթվասերի հետ, ավելացնում 2 ճաշի գդալ շաքար և լցնում խառնուրդը, որը հանել էինք կրակից։

Ավելացնում ենք մանրացրած թխվածքաբլիթները, խառնում ենք։

Լցնում ենք զանգվածը խոհանոցային տոպրակի վրա և փաթաթելով տալիս երշիկի տեսք։

Դնում ենք սառնարանում մինչև սառի։

Բարի ախորժակ։

მოგეწონათ სტატია? გაუზიარე მეგობრებს: