Բաղադրամասեր
1 կգ գազար,
2 ճաշի գդալ շաքարավազ,
1 ճաշի գդալ աղ,
3 ճաշի գդալ քացախ,
3-4 հատ սոխ,
1 հատ սխտոր,
0.5 թեյի գդալ կարմիր պղպեղ,
0.5 թեյի գդալ սև կամ սպիտակ պղպեղ,
համեմ,
5 հատ մեխակ,
150 գրամ բուսական յուղ
Պատրաստման եղանակը
Սոխը մաքրեք, կտրտեք, կեսը թողեք թարմ, մյուս կեսը տապակեք 150 գրամ բուսական յուղի մեջ: Այնուհետեւ ավելացրեք կարմիր պղպեղը, համեմն ու մեխակը: 1-2 րոպեից վերցրեք կրակից:
Դրանից հետո մաքրում եք գազարը, անցկացնում քերիչով, ավելացնում աղը, սեւ պղպեղը, վրան ճզմում սխտորը, ինչպես նաեւ թարմ սոխն ու շաքարավազը:
Ստացված պարունակության վրա ավելացնում եք տապակած սոխը, քացախը ու լավ խառնում: Լցրեք բանկայի մեջ եւ դրեք սառնարանը 24 ժամ:
Դրանից հետո այն պատրաստ կլինի մատուցման համար:
Աղբյուրը՝ xohanoc.am