Նշում ենք Աննայի ծննդյան օրը. Ն. Փաշինյանն ուղիղ եթերում է

Ն. Փաշինյանն իր սովորության համաձայն կրկին անգամ բաց չի թողել իրենց ընտանեկան տոներից մեկը հանրայնացնելու առիթը. նա ուղիղ եթերում հանրային լայն զանգվածներին ցուցադրում է, թե ինչպես և ինչ պայմաններում են նրանք նշում Աննայի տարեդարձը:

Նշում ենք Աննայի ծննդյան օրը. Ն. Փաշինյանն ուղիղ եթերում է

Ամեն ինչ պարզ է, հասարակ, ինչպես իրենք՝ Փաշինյանները: Նրանց դուստրերը տարեդարձի երգեր են նվիրում մայրիկին, իսկ Ն. Փաշինյանն իրեն հատուկ հումորով պահանջում է, որ երգեն հայրերեն:

Նշում ենք Աննայի ծննդյան օրը. Ն. Փաշինյանն ուղիղ եթերում է

Մի փոքր հայկական երգեր մտովի որոնելուց հետո ի վերջո ընտրությունը կանգ է առնում Արձագանք ստուդիայի «Ծնունդդ շնորհավոր» երգի վրա:

Նշում ենք Աննայի ծննդյան օրը. Ն. Փաշինյանն ուղիղ եթերում է

Փաշինյանը կատակով հանդիմանում է ընտանիքի անդամների ոչ հայկական ատրիբուտների և երգի ընտրության համար, որին ի պատասխան պարզվում է, որ և՛ տորթը, և՛ կոնֆետը, և՛ հագուստների մի մասը, նույնիսկ միացված հեռուստաալիքը հայկական են:

Կից ներկայացնում ենք Ն. Փաշինյանի հանրայնացրած ընտանեկան հոլովակը:

Նշում ենք Աննայի ծննդյան օրը:)

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Суббота, 1 февраля 2020 г.

მოგეწონათ სტატია? გაუზიარე მეგობრებს: