Ո՞վ էր այդ տղամարդը և ինչպես վարվեց երբ մի օր նա իր տան մոտ` գետնին քնած, ծեր կնոջ տեսավ

2004թ-ին ամուսնուն կորցնելուց հետո, Իռեն Մակ Գին կորցնում է իր տունը: Նա կորցնում է ողջ ունեցվածքն ու սկսում է գիշերել փողոցում` գետնի վրա: Կյանքը Լոս Անջելեսի փողոցներում անտանելի էր. նրան շրջապատում էին հոգեկան հիվանդներ, հարբեցողներ ու հանցագործներ… 65-ամյա կինը գումար էր վաստակում պլաստիկ ու երկաթյա թափոններ հանձնելով: Գումարը հազիվ բավականացնում էր սնունդ գնելու համար:

Ո՞վ էր այդ տղամարդը և ինչպես վարվեց երբ մի օր նա իր տան մոտ` գետնին քնած, ծեր կնոջ տեսավ

Մի անգամ կինը թակեց տներից մեկի դուռը, պարզելու համար` թափոններ ունեն, թե` ոչ: Նա բացատրեց, որ, թափոններ հանձնելով, գումար է վաստակում:

Երբ Էլվիս Սամմերսը իմացավ, որ կինը գետնին է գիշերում, պարզապես ապշեց: Նա կնոջը նմանեցրեց իր հանգուցյալ տատիկին ու որոշեց օգնել նրան:

Նա կնոջը խնդրեց հինգ օր հետո գալ իր տուն: Տղամարդը համացանցում կարդաց այն մասին, որ ամբողջ քաղաքում նման կարգավիճակի մարդիկ իրենց համար արագ պատրաստվող տներ են հավաքում:

Ո՞վ էր այդ տղամարդը և ինչպես վարվեց երբ մի օր նա իր տան մոտ` գետնին քնած, ծեր կնոջ տեսավ

Նա գնաց շինանյութերի խանութ և 500$-ի գնումներ արեց: Երբ կինը 5 օր հետո եկավ նրա մոտ, նրան դրսում սպասում էր իր փոքրիկ տնակը: Նա հուզմունքից չէր կարողանում Էլվիսին իր ողջ ջերմությունն ու շնորհակալությունը հայտնել:

Ո՞վ էր այդ տղամարդը և ինչպես վարվեց երբ մի օր նա իր տան մոտ` գետնին քնած, ծեր կնոջ տեսավ

Ահա, թե ինչպես այս տղամարդը կարողացավ փոխել աղքատ կնոջ կյանքը: Այս պատմությունը հիանալի օրինակ է յուրաքանչյուրի համար ու հիշեցում այն մասին, որ չպետք է անհաղորդ մնալ ուրիշի ցավին:

Понравилась статья? Поделиться с друзьями: