Հայրենիք չունենք նախկիններին հետ տալու…

Շավարշ Սարուխանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Հայրենիք չունենք նախկիններին հետ տալու…

Նախկիններին հետ տալու հայրենիք չունենք…

Սա էլ սոցցանցերի վերջին նորությունը:
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրում է՝

Հայրենիք չունենք նախկիններին հետ տալու…

«Կարծում եմ՝ երեկվա ասուլիսից ու այսօրվա գրիչի պատմությունից հետո իշխող կուսակցությունը, ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, պետք է քննարկի իր շարքերից վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը»:

Միայն մի բան է հետաքրքիր, իշխող կուսակցությունից կոնկրետ ում ի նկատի ունի վանեցյանը, եթե ինքն այլևս կառավարությունում չի աշխատում:
Հիշեցման կարգով նշեմ, որ հայ ժողովուրդը երկու տարի առաջ իրականացրել է թավշյա, անարյուն հեղափոխություն և Նիկոլի օգնությամբ ազատագրել է Հայաստանը նախկին իշխանությունների ստրկությունց:

Հիմա ինչ եք կարծում, արդյոք հայ ժողովուրդը թույլ կտա, որ իր ազատագրված հայրենիքը կրկին նախկինների ձեռքն ընկնի: Կարծում եմ այս տարբերակում մահ գիտակցված ամահություն ասույթը այդքան էլ տեղին չի լինի:

Պրն. Վանեցյան, մենք նոր վարչապետի կարիք չունենք, մենք պարզապես փորձում ենք մաքրել երկիրը ռևանշիստներից, և անկեղծ ցավում ենք, որ դուք չգնահատելով Նիկոլի պես ազնիվ ու նվիրված ղեկավարի բարյացկամությունը ձեր հանդեպ, անցաք նախկինների ճամբար:
Իսկ մենք նախկիններին տալու հայրենիք չունենք:

Понравилась статья? Поделиться с друзьями: