Երեխաների ապօրինի որդեգրումների գործով Լիանա Կարապետյանը կալանավորվեց

Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել կալանավորել «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանին:

Երեխաների ապօրինի որդեգրումների գործով Լիանա Կարապետյանը կալանավորվեց

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, 2019 թվականի դեկտեմբերի 21-ին որոշել էր բավարարել Կարապետյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը՝ միաժամանակ թույլատրելի համարելով գրավի կիրառումը:

Նա ազատ էր արձակվել 3 միլիոն դրամ գրավի դիմաց: Դատարանի այս որոշումն էլ դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան:

Լիանա Կարապետյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, երեխային ապօրինի բաժանելը կամ փոխելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):

Понравилась статья? Поделиться с друзьями: