Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՀԻՆ ՄՏԱԾՈՂԻՆ,ՀՆԻ ՄԱՍԻՆ ԵՐԱԶՈՂԻՆ
ՀՀ-ի ապագան ի վերուստ է նախագծվել՝ միայն զարգացում,միայն մաքրում,միայն ազատականություն և առավել արդարություն:
Նիկոլը լինի թե չլինի, Նիկոլն արդեն իր կարևոր խնդիրը կատարել է՝ այլևս հնի վերդարաձը անհնար է դարձել ՀՀ-ում, որովհետև ձեր քանդվելու օրը՝ համազգային հարսանիք տեղի ունեցավ, ամբողջ ազգը երգում ու պարում էր, այսինքն ձեզանից ազատվելը համազգային տոնի վերածվեց:
Հայաստանում հին համակարգի անկումը՝ համաշխարհային ամբիոններում, Մոսկվայի խայտառակ առհամարանքի արժանանալու շնորհիվ է տեղի ունենում, որովհետև ՀՀ-ն ամբողջությամբ միշտ էլ կառավարվել, ուղղորդվել է կարմիր կրեմլի կողմից:
Ինչքան արագ և հիմնովին քանդվի մոսկվայից կառավարվող համակարգը մեր երկրում՝ այնքան Հայաստանի սուվերենությունը ավելի կամրապնդվի,այնքան ի օգուտ մեր երկրի՝ կկազմակերպվի ներքին ու արտաքին քաղաքականությունը,այնքան ավելի շուտ, ի շահ և ի օգուդ ՀՀ-ի կգրանցվեն մեր հաջողությունները:
Ուժեղ երկիր դառնալու ,անվտանգ ապրելու,կիրթ, ստեղծագործող,մարդավայել ապրող հասարակություն ունենալու համար՝ ամեն բան կախված է մեր ընտրությունից, մեր որոշումներից:
Լավ կլինի՝ որ բոլորդ մի պահ գիտակցեք, որ ձեր պաշտոններից, կալվածքներից,բոլշևիկյան կամ մենշևիկյան ցեղախմբային կլաններից, ենիչերիներից, սեփական ժողովրդի արյան հաշվին լկտիացող գավառամիտներից առավել կարևոր ու թանկ է՝ մեր լուսավոր հայրենիքը:
Մեր հայրենիքը վաղը չի գալու, այն միշտ նույնն է, այն միշտ հզոր է, ուղղակի բոլոր ժամանակներում՝ տարբեր ռանգի հիմարներին թվացել է թե իրենք են անփոխարինելիներն ու կարևորը, որ միայն իրենցով է կարևորում երկրի արժեքը:
Երկրի կարևոր արժեքներն են՝ մարդն ու բնությունը, նրա մշակութային և կենսական անհրաժեշտ ու կարևոր տարածքը ,որտեղ մարդն ապրում է:
Այս ամենին՝ մենք բոլորս հայրենիք ենք կոչում,իսկ դրան վնասողին թշնամի»: