Հայ օդաչուի սխրանքը մարդկային կյանքեր է փրկել

Լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթի՝ օրերս կործանված ուղղաթիռի հայ օդաչու Արա Զոբայանը կործանվելուց առաջ հասցրել է Լոս Անջելեսի բնակելի թաղամասերի վրայից շեղել ուղղաթիռի ուղղությունը՝ մարդկային կյանքեր փրկելով։

Հայ օդաչուի սխրանքը մարդկային կյանքեր է փրկել

Խնդիր է եղել այն, որ այդ օրը մառախուղ է եղել և ցամաքից հնարավոր չի եղել հետևել ուղղաթիռին։ 600 մետր բարձրությունից ուղղաթիռը 20 մ/վ անկման արագությամբ ընկել է՝ բախվելով 420 մ բարձրության վրա գտնվող լեռանը։

Հայ օդաչուի սխրանքը մարդկային կյանքեր է փրկել

Ամերիկյան բոլոր ԶԼՄ-ները գրում են՝ 50-ամյա Արա Զոբանյանի արարքը բազում կյանքեր է փրկել։ Ողբերգության զոհերն ավելի շատ կլինեին, եթե չլիներ օդաչուի սխրանքը։ Նա վերջին պահին կարողացել է ուղղաթիռը Գլենդեյլի և հարակից թաղամասերի վրայից շեղել։ Դրանք բավականին խիտ են բնակեցված և զոհերից խուսափելու հավանականությունը գրեթե զրոյական է։

Հայ օդաչուի սխրանքը մարդկային կյանքեր է փրկել

Հիշեցնենք՝ ավիավթարի հետևանքով մահացել են Քոբի Բրայանթը, նրա 13-ամյա դուստրը՝ Ջաննան, դստեր երկու ընկերուհիները՝ Փեյթոնն ու Ալիսսան՝ ծնողների հետ։

მოგეწონათ სტატია? გაუზიარე მეგობრებს: