«Մարդ կարող է հարյուր տուն ունենալ, բայց միայն մի Օջախ». մեծն Զորավար Անդրանիկ

Մեծն հայ վարպետն իր արտահայտած մտքերով առանձնացել է իհարկե բոլոր ժամանակների համար:
Հայ լեգենդն ամեն քայլափոխի ամենքիս համար լավագույն հայի մեծ օրինակն է:
Այժմ Ձեզ ենք ներկայացնում լեգենդի արտահայտած մտքերից, որոնք ամենքի համար կարող են լինել լավագույն  օրինակը` ապրելու:
Իմ կուսակցությունն իմ ազգն է:

«Մարդ կարող է հարյուր տուն ունենալ, բայց միայն մի Օջախ». մեծն Զորավար Անդրանիկ

Մարդ կարող է հարյուր տուն ունենալ, բայց միայն մի Օջախ:
Եթե կուզեն ինձ պատիվ անել, ես իմ արձանը չեմ ուզում, փառավոր թաղում չեմ ուզում: Թող հայ ժողովուրդը կանգնեցնի ավերակ դարձած Առաքելոց վանքը և այնտեղ փոքրիկ ուսումնարան կառուցի հայ մանուկների համար:
Այս է իմ ամբողջ բաղձանքս և բարոյական պահանջս հայ ժողովրդից:
Եթէ այս անգամ ցաւը զիս տանի, մարմինս օտար հողի վրայ չթողո՛ւս…անպայման Հայաստան փոխադրէք:Նուարդին փղձկումին վրայ, եթե կարելի չըլլայ փափաքս իրագործել, մարմինս Վառնա տարէք եւ թաղեցէք քրոջս՝ Նազելիի, գերեզմանին քով:

«Մարդ կարող է հարյուր տուն ունենալ, բայց միայն մի Օջախ». մեծն Զորավար Անդրանիկ
Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։
Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։
Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում:

Понравилась статья? Поделиться с друзьями: