Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բացվել է Արմենակ Ուրֆանյանի անվան դահլիճ

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում այսօր մարդաշատ էր. ևս մեկ արժանի հերոս այստեղ ունեցավ իր անվանական սրահը: Տեղի է ունեցել Ա. Ուրֆանյանի անվան դահլիճի բացման տոնական արարողությունը: Արարողության բացումը տեղի է ունեցել նախ քահանայի օրհնությամբ, ապա նաև ներկաների ողջույնի և շնորհավորանքի խեսքերով:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բացվել է Արմենակ Ուրֆանյանի անվան դահլիճ

Արարողությանը ներկա են գտնվել կենտրոնի հիմնադիրներից մեկը՝ Ա. Մուրադյանը, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Ա. Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ուրֆանյանը:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բացվել է Արմենակ Ուրֆանյանի անվան դահլիճ

Տիկին Համեստն իր շնորհակալական և շնորհավորական խոսքն ուղղեց բոլոր ներկաներին և Հյաոց բանակի բոլոր ներկայացուցիչներին: Նա նաև շնորհավորեց որդու ծնունդը:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բացվել է Արմենակ Ուրֆանյանի անվան դահլիճ

Ա. Մուրադյանն իր խոսքում նշեց, որ ամիսներ առաջ կենտրոնում բացվել է Ռ. Աբաջյանի անվան սրահ, որից հետո նրանք խնդրել են Ա. Ուրֆանյանի մորը՝ թույլ տալ Ա. Ուրֆանյանի անունով ևս մի սրահ բացել: Այսօր սրահն արդեն պատրաստ է:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բացվել է Արմենակ Ուրֆանյանի անվան դահլիճ

Դահլիճի բացումը տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի օգնության շնորհիվ:

Понравилась статья? Поделиться с друзьями: