Տորթը կոչվում է «3 բաժակ», քանի որ բոլոր բաղադրիչները պարզապես խառնում ենք եւ վերջ, փխրուն անուշահամ տորթը պատրաստ է:
Բաղադրիչները՝
Մանի 1 բ. (160գրամ)
Ալյուր 1 բ. (130 գրամ)
Շաքարավազ 1 բ. (180 գրամ)
Խնձոր 5 հ.
Փխրեցուցիչ 1,5 թեյի գդալ
Կարագ 30 գրամ
Կաթ 1 բ. (220 մլ)
Կիտրոնի հյութ 3 ճաշի գդալ
Շաքարի փոշի դեկորի համար
Խնձորը հենց կեղևով քերում ենք, վրան լցնում կիտրոնի հյութը:
Բոլոր չոր բաղադրիչները խառնում ենք միասին:
20 սմ տրամագծով կաթսան պատում ենք պերգամենտով և կարագ քսում:
Խնձորով զանգվածը բաժանել հավասար 3 մասի, չոր բաղադրիչներով զանգվածը բաժանել 4 հավասար մասի: Այնուհետև շերտերով հավաքել՝ չոր մասը, ապա խնձորը, այս հերթականությամբ:
Կաթը վերջում լցնել ամենավերևի շերտի վրա դանդաղ և պատարաքաղով մի քանի տեղ ծակում ենք շերտերը:
Թխել 180 աստիճան ջեռոցում մետ 40 րոպե:
Ավելի մանրամասն տեսանյութում՝