Տորթ Թագավորական Դուետ․ նուրբ ու համեղ տորթ մուսով

Այս տորթը պատրաստելու համար բավական է մի քանի գաղտնիքի տիրապետել, իսկ արդյունքը պարզապես արվեստի գործ կհիշեցնի: Տորթին առանձնապես արտաքին և համային առավելություն է տալիս հատապտղային բաղադրությունը:

Պետք է.

Տորթ Թագավորական Դուետ․ նուրբ ու համեղ տորթ մուսով

Հարկավոր է սովորականի պես առանձնացնել հավկիթի սպիտակուցն ու դեղնուցը, հարել շաքարավազի զուգակցությամբ՝ փրփրացնելով, հետո միավորել փրփրած զանգվածները զգուշորեն, վրալ ալյուրի և կակաոյի խառնուրդ մաղել փուլերով ու փոխադրել ջեռոց: 20 րոպեն բավական է եփելու համար:

Կրեմը մուսային կլինի. այդպես և՛ գեղեցիկ է, և՛ ավելի համեղ: Մուսը երկգույն է լինելու:

Տորթ Թագավորական Դուետ․ նուրբ ու համեղ տորթ մուսով

Նախօրոք գոլ գրի մեջ լուծել ժելածինը՝ թողնելով հասունանա:

Առանձին ամանի մեջ հարել և թանձրացնել սերուցքը:

Հրուշակեղենի համար նախատեսված սպիտակ շոկոլադը հալեցնել գոլորշու վրա: Նույն սկզբունքով հարել հավկիթը՝ հասցնելով 56 աստիճան տաքության: Տաք ջրի մեջ խառնել ժելատինը: Այս բաղադրիչները միավորել՝ հարելով: Վերջում նաև թանձր սերուցքը ավելացնել՝ ստանալով մուսը:

Նույն գործողությունների հաջորդականությամբ պատրաստել շոկոլադե մուսը՝ ավելացնելով կակաո կամ շոկոլադ:

Տորթ Թագավորական Դուետ․ նուրբ ու համեղ տորթ մուսով

Տորթի շերտի վրա նախ մի գույնի մուսը տարածել՝ ըստ ցանկության ընտրելով գույներից մեկը: Սառնարանում մի քիչ թողնելու հետո ավելացնել նաև մյուս մուսը: Տորթը շրջապատել նույն խմորից պատրաստված թխվածքներով, ապա՝ հատապտուղներով:

Տորթ Թագավորական Դուետ․ նուրբ ու համեղ տորթ մուսով

Մանրամասն՝ տեսանյութում:

Понравилась статья? Поделиться с друзьями: