Տորթ «Փարիզյան» անչափ համեղ է ու փափուկ

Բաղադրիչներ

Տորթ «Փարիզյան» անչափ համեղ է ու փափուկ

  • մեղր — 3 ճ/գդ
  • շաքարավազ — 150 գր
  • ջուր — 180 մլ
  • ալյուր — 500 գր
  • կարագ — 150 գր
  • սոդա — 1 թ/գդ
  • Կրեմի համար՝
  • շաքարավազ — 150-200 գր
  • ձու — 3 հատ
  • վանիլին — 1 պտղունց
  • ընկույզ — 100 գր
  • կաթ — 600 մլ
  • կարագ — 100 գր
  • ալյուր — 1 ճ/գդ
  • Ինչպես նաև`
  • բուսայուղ — 3 ճ/գդ

Պատրաստման եղանակ

Մեղրը, շաքարավազը, 150 գր կարագն ու եռացրած ջուրը դնում ենք մարմանդ կրակին ու տաքացնում այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված: Կաթսան վերցնում ենք կրակից, ավելացնում սոդայի հետ մաղած ալյուրն ու խմոր ենք հունցում:

Տորթ «Փարիզյան» անչափ համեղ է ու փափուկ

Խմորը 6-7 գնդերի ենք բաժանում, գրտնակում և 180 աստիճան տաքացրած ջեռոցում յուրաքանչյուրը 10 րոպե թխում ենք, մինչև ոսկեգունելը:

Տորթ «Փարիզյան» անչափ համեղ է ու փափուկ

Պատրաստում ենք կրեմը: Ձվերը շաքարավազի հետ լավ հարում ենք, ավելացնում ալյուրն ու սառը կաթը և կրկին հարում ենք: Դնում ենք կրակին և անընդհատ խառնելով եփում, մինչև կրեմը թանձրանա: Վերցնում ենք կրակից և ավելացնում ենք վանիլինն ու մանրացված ընկույզները:

Այլ ամանի մեջ լավ հարում ենք կարագն ու լցնում կրեմի մեջ:

Տորթ «Փարիզյան» անչափ համեղ է ու փափուկ

Շերտերին կրեմ ենք քսում և դնում իրար վրա: Տորթը զարդարում ենք փշրանքնեով և 3-4 ժամով տեղափոխում ենք սառնարան:

Տորթ «Փարիզյան» անչափ համեղ է ու փափուկ

Համեղ տորթ պատրաստելու ժամանակն է:

Նյութի աղբյուր՝ cooks.am

Понравилась статья? Поделиться с друзьями: