Մարտին Մկրտչյանի նոր երգի պրեմիերան. «Բալես»

Մարտին Մկրտչյանն ուրախացրել է իր երկրպագուներին՝ ներկայացնելով նոր երգի պրեմիերա: Երգը դեռևս չունի տեսահոլովակ:

Մարտին Մկրտչյանի նոր երգի պրեմիերան. "Բալես"

Նա երգը յութուբում հրապարակել է քիչ առաջ՝ հոնվարի 20-ի երեկոյան:

Երգը նվիրված է երեխաներին:

Երգը եկել է լրացնելու նմանատիպ երգերի շարքը: Ինչպես հայտնի է՝ հայկական փոփ երգի այժմյան թեմատիկային բնորոշ է բալիկներին նվիրված երգերն ու տեսահոլովակները: Նմանատիպ երգերը հիմնականում ստեղծվում են կոմերցիոն նպատակներով և շատ պահանջված ու սիրված են հասարակական միջավայրում:

Մարտին Մկրտչյանի նոր երգի պրեմիերան. "Բալես"

Երգի երաժշտությունն ու խոսքերը ստեղծվել են Մարտին Մկրտչյանի ու Արամ Այրումյանի համատեղ ջանքերով: Երգը պատմում է ծնողական զգացողությունների մասին, երբ ծնվում է այդքան սպասված բալիկը՝ դառնալով կյանքի հիմնական ուրախությունը:

Մարտին Մկրտչյանի նոր երգի պրեմիերան. "Բալես"

Նշենք, որ Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանն ունեն մեկ բալիկ՝ տղա, որի հետ ուրախ, ընտանեկան լուսանկարները հաճախ են ամուսինները տեղադրում սոցիալական հարթակներում:

Понравилась статья? Поделиться с друзьями: