Հուզիչ պրեմիերա՝ Սոնայի կատարմամբ՝ «Мой брат»

Հայտնի երգչուհի Սոնան նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Мой брат»։ Երաժշտությունը գրել է Կարեն Սևակը, բառերը՝ Ավետ Բարսեղյանի, գործիքավորումը՝ “KarenSevak” production-ի։

Հուզիչ պրեմիերա՝ Սոնայի կատարմամբ՝ «Мой брат»

Հուզիչ, գեղեցիկ կերպարներ են ընտրված։ Տեսահոլովակի սյուժեով Սոնան վերադառնում է մանկություն՝ հիշելով՝ ինչպես է եղբայրը հոգ տարել իր մասին։ Նա երազում էր վարդագույն հեծանվի մասին ու փողոցում տեսնելով, որ ուրիշ աղջնակներ քշում են այն, միշտ տխրում էր։

Հուզիչ պրեմիերա՝ Սոնայի կատարմամբ՝ «Мой брат»

Եղբայրը որոշեց կատարել իր երազանքը և իր համար գնած կապույտ հեծանիվը ներկեց վարդագույն, ապա անակնկալ մատուցեց քրոջն ու այդ սովորեցրեց հեծանիվ քշել։ Այդ պահը հատկապես հուզիչ է, երբ տարիներ անց Սոնան տոպրակի տակ գտնում է հեծանիվը։

Հուզիչ պրեմիերա՝ Սոնայի կատարմամբ՝ «Мой брат»

Բայց գեղեցկուհու եղբայրը հիմա էլ է հոգ տանում իր մասին։ Այս անգամ նվեր բերված սև ավտոմեքենան երգչուհին առաջարկում է ներկել վարդագույն՝ եղբորը պարզելով ներկը։ Հիանալի, ջերմ ու զգացմունքային տեսահոլովակ է, որն արժե դիտել։

Понравилась статья? Поделиться с друзьями: