Շոկոլադա-բանանային տորթ, որը պատրաստվում է 15 րոպեում․ անպայման փորձեք

Այս շոկոլադա-բանանային տորթը պատրաստվում է ընդամենը 15 րոպեում, բայց հիանալի համ ունի: Այն հաստատ կհավանեն ձեր հյուրերը, քանի որ թեթև է և ամանորյա սեղանի ավանդական ուտեսներից տարբերվող։ Անպայման պատրաստեք ու չեք փոշմանի:

Շոկոլադա-բանանային տորթ, որը պատրաստվում է 15 րոպեում․ անպայման փորձեք

Անհրաժեշտ է

Թխվածքաբլիթ բաց գույնի՝ 36 հատ

Թխվածքաբլիթ շոկոլադե՝ 36 հատ

Թթվասեր՝ 600 գ

Խտացրած կաթ՝ 330 գ

Մուգ շոկոլադ՝ 200 գ

Սերուցք՝ 100 մլ

Բանան՝ 3 հատ

Կերաս, նուշի փաթիլներ

Շոկոլադա-բանանային տորթ, որը պատրաստվում է 15 րոպեում․ անպայման փորձեք

Պատրաստման եղանակը

Բանանը կտրատել հավասար կլորիկների։ Թթվասերի մեջ լցնել խտացրած կաթը և, հարելով, կրեմի վերածել: Մատուցամանի մեջ հավաքել տորթը․ շոկոլադե թխվածքաբլիթը թաթախել կրեմի մեջ և շարել 2 շերտով, ապա շարել բանանները, հետո 2 շերտ կրեմի մեջ թաթախած բաց գույնի թխվածքաբլիթ ու վրայից կրկին բանաններ: Դրանից հետո ևս երկու շերտ շոկոլադե թխվածքաբլիթ և կրկին բանաններ։

Շոկոլադա-բանանային տորթ, որը պատրաստվում է 15 րոպեում․ անպայման փորձեք

Ավարտել տորթը երկու շերտ բաց թխվածքաբլիթով: Տորթն ամբողջովին պատել կրեմով և դնել դառնարանը՝ 2 ժամով: Շոկոլադը մանրացնել ձեռքով և վրայից լցնել տաք սերուցքը, խառնել և լցնել տորթի վրա։ Կեռասի հատիկներով և նուշի փաթիլներով զարդարել տորթը։

Понравилась статья? Поделиться с друзьями: