Նազենի Հովհաննիսյանի հուզիչ շնորհավորանքը Սիրուշոյին

«Լավ մարդկանց պետք է լավ նայել, բարի աչքով նայել ու խնամքով վերաբերվել:

Նազենի Հովհաննիսյանի հուզիչ շնորհավորանքը Սիրուշոյին

Հետաքրքիր ու ժամանակը փոխող արվեստագետին պետք է ժամանակի՛ մեջ գնահատել, այստե՛ղ և հիմա՛․․․ հետո ուշացման կամ չհասցնելու վտանգը միշտ կա: Որպես կանոն էդպես էլ լինում է մեր իրականությունում։

Նազենի Հովհաննիսյանի հուզիչ շնորհավորանքը Սիրուշոյին

Գեղեցիկ ու որակով ընտանիքներին պետք է շատ սեր ու համակրանք տալ, որ շատանան, տարածվեն ու անընդհատ ստեղծագործեն:

Սիրուշո ջան, քո գեղեցիկ ընտանիքի` իմ սիրելի ավագ ընկերների, Սյուզիի ու Հրաչյայի լավագույն ստեղծագործությունն ես ու հպարտությունը, և հավատա ոչ միայն նրանց:

Նազենի Հովհաննիսյանի հուզիչ շնորհավորանքը Սիրուշոյին

Փայլուն ես, փայլում ես ու փայլելու ես միշտ իմ չքնաղ Սիրուշո: Քո արվեստային թռիչքներն ու ստեղծագործ միտքը թող երբեք դադար չառնեն, որ զարմացնես ու զայրացնես անտարբերներին, որ հետաքրքիր դարձնես ձանձրախեղդ իրականությունն ու բարությամբդ և արվեստով հաղթահարես բոլոր խոչընդոտները:

Նազենի Հովհաննիսյանի հուզիչ շնորհավորանքը Սիրուշոյին

Շնորհավոր ծնունդդ սիրո՜ աղջիկ։ Քո կատարմամբ Արթուր Գրիգորիչի «Մեղեդին» էի լսում օրեր առաջ… Քո երգերից բացի առավել քան գեղեցիկ մեկնաբանությամբ` ա՛յդ երգում ես․․․»։

Понравилась статья? Поделиться с друзьями: