Հենրիխ Մխիթարյանի ֆանտաստիկ նվերը՝ Արցախի բանակին

Հայ ամենահայտնի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ֆանտաստիկ նվեր է մատուցել Արցախի բանակին։ Ազգի պարծանքը հերթական անգամ ցույց է տվել, որ հրաշք հոր անկրկնելի որդին է։ Ինչպես հայտնում է «USA Armenian Life» ամսագիրը, Հենրիխը, մտահոգված լինելով առաջնագծի անվտանգությամբ, մեծ աջակցություն է ցույց տվել։

Բեռլինում մի խումբ երիտասարդներ՝ Անդրանիկ Ասլանյանը, Տիգրան Մնացականյանը , Արման Բալայանը և Մխիթար Օգանեսյանը, դրամահավաք են նախաձեռնել՝ հաջակցություն Արցախի պաշտպանության։ Այս հայրենանպաստ աշխատանքը մեծ արդյունք է տվել՝ ապացուցելով, որ հրաշք սերունդ է մեծանում աշխարհի տարբեր անկյուններում։

Նախաձեռնությանը մեծ աջակցություն է ցուցաբերել նաև Մխիթարյանը, ինչպես նաև այլ հայեր և եզդիներ։ Իսկ մոսկվայաբնակ հայ գործարարներ Վահե և Հովհաննես Պարազյանները հավաքագրված գումարը կրկնապատկել են։

Այսպիսով, Արցախի բանակի համար ընդհանուր առմամբ հավաքվել է 90 հազար եվրո, որով գնվել է անօդաչու թռչող սարք, ջերմատեսիլներ և գիշերային տեսանելիության սարքեր։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!