Այսօր մայոր Հայկ Թորոսյանի ծննդյան օրն է

Ապրիլյան օրերը մեզնից տարան մեր հերոս զավակներին՝ փոխարենը թողնելով օրեր, որոնցից յուրաքանչյուրը մի զինվորի, մի հերոս նահատակի ծնունդն է ավետում, հիշեցնում, որ ունեցել ենք նրանց պես անձնվեր զավակներ:

Մարդկային կորստի ցավը ոչինչ չի կարող մեղմել:

Մայոր Հյակ Թորոսյանը ապրիլյան օրերին ընկած հերոսներից մեկն է, ով այսօր կտոների իր ծննդյան տարեդարձը, բայց փոխարենը նրա հարազատ դպրոցում ամեն ատրի այս օրը հավաքվում են Հայկի մտերիմները, հիշում են նրան, խնկարկում հիշատակը:

Հայկի հիշատակն իր հերթին գեղեցիկ արարումով անմահացրել է Հայկի մտերիմ բարեկամներից մեկը՝ գրող Արմինե Մուրադյանը՝ գրելով նրա մասին և նրան նվիրված «Լուսնի ասպետ» գեղեցիկ ստեղծագործությունը:

Գիրքը նվիրված է Հայկին, այն վավերական է և պատմում է մի շատ գեղեցիկ սիրո պատմություն, որը ճակատագրի բերմամբ կիսատ է մնում:

Գիրքը նվիրված է Հայկին, այն վավերական է և պատմում է մի շատ գեղեցիկ սիրո պատմություն, որը ճակատագրի բերմամբ կիսատ է մնում:

Հայկի մասին ոչ ոք առանց հուզմունքի չի կարողանում խոսել, իսկ նրա մասին կարելի է խոսել անընդհատ, որովհետև ամեն անգամ նա նորովի է բացահայտվում, ամեն անգամ մարդկային բարձր որակների նոր շերտեր են ի հայտ գալիս:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!