Թաթա Սիմոնյանի նոր երգն ու տեսահոլովակը մեծ արձագանք է ստացել համացանցում

Թաթա Սիմոնյանը հայկական շոու բիզնեսի ասպարեզում առանձնանում է ոճային և երաժշտական առանձնահատուկ ձեռագրով: Նրա ոճը ճանաչելի է բոլորին:

Թաթա Սիմոնյանի նոր երգն ու տեսահոլովակը մեծ արձագանք է ստացել համացանցում

Նրա երգերը մշտապես սիրվում են հանդիսատեսի կողմից: Նույնիսկ նրանք, ովքեր չեն սիրում ռաբիզ երաժշտություն, Թաթայի երգերը սիրով են լսում, քանի որ դրանք ուրիշ են հրապարակում առկա նմանօրինակ ոճային ուղղվածության երգերից:

Թաթան այս անգամ նոր երգով է հանդես գալիս: Երգը սիրո, կարոտի և իր մասին է. այն հենց այդպես էլ կոչվում է. «Կարոտը, սերն ու ես»:

Թաթա Սիմոնյանի նոր երգն ու տեսահոլովակը մեծ արձագանք է ստացել համացանցում

Թաթայի երգերի խոսքերի և երաժշտության հեղինակը հիմնականում հենց ինքը՝ Թաթան է լինում: Այս երգը ևս բացառություն չէ: Երգի խոսքերն ու երաժշտությունը պատկանում են Թաթային: Տեսահոլովակի ռեժիսորը Արմեն Թորոյանն է: Երգիչը նրա հետ համագործակցում է դեռ վաղուց:

Տեսահոլովակում գլխավոր կերպարը, ինչպես սովորաբար ընդունված է, կրկին Թաթան է, իսկ հերոսուհու կերպարում հանդես է գալիս դերասանուհի Գայանե Ասլամազյանը, ում մասին վերջերս հանրային տարատեսակ քննարկումներ էին ծավալվում:

Понравилась статья? Поделиться с друзьями: