Ապրիլյան պատերազմի հերոս Նարեկ Մկրտչյանի ծննդյան օրն է

Այսօր կլրանար ապրիլյան քառօրյայի հերոս նահատակ Նարեկ Մկրտչյանի քսաներեքամյակը:

Ապրիլյան պատերազմի հերոս Նարեկ Մկրտչյանի ծննդյան օրն է

Նա ծնվել էր Սյունիքի մարզի Որատան գյուղում: Համագյուղացիները մեծ սիրով ու կարոտով են հիշում Նարեկին: Նրան ճանաչում էին որպես անկոտրում ոգու տեր, հոգով և մարմնով ուժեղ ու անպարտ հայորդու:

Ապրիլյան պատերազմի հերոս Նարեկ Մկրտչյանի ծննդյան օրն է

Մինչ ապրիլյան տխրահռչակ դեպքերը՝ Նարեկը գտնվել է ժամկետային զինծառայության մեջ: Ծառեյել է Արցախի դիրքերից մեկում: Ապրիլյան պատերազմի կարճատև, բայց կորստաբեր մարտերի ժամանակ Նարեկը համառորեն և քաջաբար կռվել է, մինչև վերջին փամփուշտը պայքարել է, իսկ երբ պայքարն այլևս անհնար է եղել, ընկել է հերոսաբար:

Ապրիլյան պատերազմի հերոս Նարեկ Մկրտչյանի ծննդյան օրն է

Մայրը հիշում է, որ Նարեկը զինծառայության շրջանում երբեք չի դժգոհել, չի տրտնջացել զառայության ընթացքի մասին: Մշտապես սիրով է անցկացրել ծառայության շրջանը, իսկ ապրիլին արդեն բավականին ժամանակ անցել էր նրա ծառայությունից, և նա ընդամենը տասը ամիս հետո պետք է վերադառնար տուն:

Նա իր արիության և հերոսական ծառայության համար պետական մրցանակների, պարգևների և շնորհակալագրերի է արժանացել կենդանության օրոք և հետմահու:

Понравилась статья? Поделиться с друзьями: