«Ազգային երգիչ» նախագծի հրաշալի դուետը

«Ազգային երգիչ» նախագծում տևական ժամանակ է, ինչ մասնակցում են Անի Օհանյանն ու Հարություն Մկրտչյանը: Նրանք, սակայն հանդես էին գալիս առանձին-առանձին, քանի որ այդպիսին էր նաև նախագծի ձևաչափը:

"Ազգային երգիչ" նախագծի հրաշալի դուետը

Նույն այդ նախագծային ձևաչափի շրջանակներում այս երկու հաջողված մասնակիցները շատ գեղեցիկ դուետով հանդես եկան՝ ուրախացնելով և հաճելիորեն զարմացնելով իրենց երկրպագուներին և նախագծի ժուրիի անդամներին:

Նրանք կատարում էին գուսան Շերամի «Զով գիշեր է» գուսանական հրաշալի երգը՝ միաժամանակ դերասանական խաղով ու արտիստիկ ժեստերով արժանանալով հանդիսատեսի տևական ծափահարություններին: Հենց առաջին նոտաների հնչելուն պես հանդիսատեսի արձագանքից կարելի էր ենթադրել, որ երգի ընտրությունը շատ ճիշտ է արվել:

"Ազգային երգիչ" նախագծի հրաշալի դուետը

Նախագծի այս երկու մասնակիցների զուգերգը, թերևս անսպասելի չէր. նրանք նախագծի շրջանակներում երկուսն էլ անկախ իրարից արդեն մեծ ճանաչում ու սեր են ձեռք բերել: Այդ սերն էլ ավելի ամրապնդվեց զուգերգի փայլուն կատարման արդյունքում:

Ծափերը երկար ժամանակ չէին դադարում, իսկ ժուրին չէր կարողանում զսպել հիացմունքն ու ոգևորությունը:

Понравилась статья? Поделиться с друзьями: