Անմահական Քյուֆթա․ Պատրաստելու և հյուրերին զարմացնելու 2 Համեղ Տարբերակ

Այսօր ճաշացանկում ավանդական Գավառի Քյուֆթա է, հետաքրքիր պատրաստման 2 համեղ տարբերակ ենք առաջարկելու։ Այն տոնական նաև Ամանորյա շքեղ ուտեստ է, բայց և կարելի է ամենօրյա ավելի պարզ տարբերակով պատրաստել։ Մի խոսքով հիմա կտեսնեք։


Քյուֆթա Բաղադրիչներ

Ծեծած տավարի փափկամսից պատրաստված քյուֆթայի միս — 1 կգ․

Սոխ — 1 գլուխ

Ալյուր — 1 ճաշի գդալ

Կաթ — 3 ճաշի գդալ

Ձու  — 1 հատ

Չորացրած ռեհան —  մի պտղունց

Չոր աջիկա — 0,5 թ․գդ

Ոգելից — օղի կամ կոնյակ 1 ճ․գդ

Քյուֆթա պատրաստելու տարբերակները

Նախ պետք է նախապատրաստենք միսը, հետո պատրաստման տարբերակները առաջարկենք

Դրա համար 1 գլուխ սոխը հարկավոր է շատ մանր կտրատել, իսկ եթե սոխ չեք սիրում կարող եք աղալ, որ չզգաք, իմ դեպքում ես ավելի շատ սիրում եմ խոշոր սոխի կտորներ, թեպետ հիմա կփորձեմ հնարավորինս մանր կտրատել

Լցնենք այն տարայի մեջ, վրան ավելացնում ենք 1 ճաշի գդալ ալյուրը

Վրան ավելացնում ենք 0,5 թ․ գդալ չոր կծու աջիկա, այն համեղ կծվություն կհաղորդի մեր քյուֆթային

Աղ չենք ավելացնում, քանի որ արդեն ծեծված մսի մեջ բավական չափով աղ կա

1 ձուն ավելացնում ենք զանգվածի վրա

3 ճաշի գդալ կաթ ենք ավելացնում

Մի պտղունց չորացրած ռեհան ենք լցնում փշրելով

Այս խառնուրդը լավ խառնում ենք

Հանգնում ենք ձեռնոց և անցնում գործի, քանի-որ քյուֆթան ձեռք է սիրում

Քյուֆթա բառը ըստ որոշ աղբյուրների պարսկերենից է փոխառված և նշանակում է մանրացրած մսե գնդիկներ, իրականում այն թարմ տավարի միսը 5-6 անգամ աղացած, համեմված, իսկ հնում՝ փայտով քարի վրա ծեծված մսից պատրաստվող գնդիկներն են։ Իրենց համեղությամբ հայտնի են Գավառի կամ Քյավառի, ինչպես նաև Էջմիածնի քյուֆթաները։

Ես վերցրել եմ արդեն պատրաստի ծեծված քյուֆթան, այն ավելացնում ենք մեր խառնուրդին և սկսում ենք ձեռքով լավ խփել, մեծ ծավալների դեպքում հատուկ խառնիչներ կամ հարիչներ կան, որոնք այս ծանր և պատասխանատու գործն իրականացնում են, ինչևէ ես էլ պատվով հաղթահարեցի այս փուլը

Մի փոքրիկ նյուանս, քյուֆթայի վարպետները պարտադիր ծեծելուց մեկ ճաշի գդալ օղի կամ կոնյակ են լցնում, ես էլ այդպես կվարվեմ, վերջում կավելացնեմ մի փոքր էլ խառնելուց հետո անցնենք պատրաստմանը

Սկզբում առաջարկենք ավանդական ջրում խաշելու տարբերակը, դրա համար անհրաժեշտ է վերցնել խորը փռված ափսե, և ջրի մեջ թաթախել, իմ վերցրած տարրան երևի թե այնքան էլ իմ նկարագրածին չէր համընկնում, բայց այսօր սրանով եմ փորձելու, այն նախապես ներսից թրջել եմ

Ձեռքով ամբողջությամբ կլցնենք տարան, կհավասարեցնենք վերևից ինչքան կարող ենք, որպեսզի կլորիկ ստացվի եփվելուց հետո, բայց ես կարծում եմ, եթե համեղ է պատրաստված արդեն էական չէ ինչ ձև կունենա կտորը

Ինչևէ գազօջախի վրա ջուրը պետք է հասած լինի եռման ջերմաստիճանի և այս գունդը շրջում ենք ջրի մեջ

Այո, այս տարայից դուրս եկավ երկարավուն գունդ, կփորձեմ նաև այս փռված փոքրիկ, նախապես թրջված կլոր տարայով

Այս մյուսը ավելի կլորիկ ստացվեց, ըստ այս օրինակի ճիշտ ընտրեք գնդիկ ստանալու ափսեն, իսկ մինչ նրանք կեռան մոտ 30-40 րոպե, մենք ներկայացնենք պատրաստման երկրորդ առավել հեշտ տարբերակը

Գազօջախի վրա թավա ենք դնում, ձիթայուղ ավելացնում մեջը լավ տաքացնում և մեր պատրաստած քյուֆթայի զանգվածը հենց այսպես գդալով դնում ենք թավայի մեջ, կարող ենք ձեռքերը թրջել և ձեռքերով կոտլետներ պատրաստել, բայց ավելի արագ և պարզ տարբերակն եմ ձեզ ներկայացնում, ահա այսպես բոլոր կոտլետանման քյուֆթաները շարում ենք և սկսում տապակել

3-4 րոպե ամեն կողմից միջին կրակի տակ, կարելի է և փակ կափարիչով․ լրիվ բավական է քյուֆթայից կոտլետների պատրաստ լինելու համար
Դուք կարող եք իհարկե լայք դնել արդեն տեսանյութի տակ, հուսով այն հավանել եք, ձեզ համար դա դժվար չի, իսկ ինձ համար շատ հաճելի է
Կարելի է հյուրասիրել, հոտով և տեսքով հիանալ, և արագ անցնել գործի, այսինքն ուտելուն․ քանի դեռ չի վերջացել

Իսկ այս ընթացքում արդեն ջրի մեջ դրած քյուֆթայի գնդերը լիովին խաշված կլինեն, եթե գնդերը փոքր են, ապա 30 րոպեն լրիվ բավարար է, մեծերի դեպքում մոտ 40 րոպե պետք է եփվեն

Հ րաշք, սրանք էլ լրիվ ուրիշ համ ունեն, նույն բաղադրիչից 2 տարբեր սիրելի ուտեստներ, մեկը տոնական սեղանին, մյուսը արագ ձեր ճաշին
Չմոռանանք նաև կարագ քերենք վրան, այն պարտադիր է և մաղթենք ձեզ բարի ախորժակ։ Դա էլ է պարտադիր։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!