Այս պարզ բաղադրատոմսի շնորհիվ կարող եք պատրաստել տնական համեղ շոկոլադ․ ՍԱ պետք է փորձել․

Իսկ դուք գիտե՞ք, որ տնական շոկոլադը ավելի համեղ է, օգտակար, էժան քան խանութից գնածը։ Այն պատրաստելու համար պետք չէ մեծ ջանքեր գործադրել։ Համոզված ենք, որ ձեզ դուր կգա այս բաղադրատոմսով պատրաստված շոկոլադը։ Անպայման փորձեք։

Բաղադրիչներ՝

Կակաոյի փոշի—

5 ճաշի գդալ,

Շաքար— 6 կամ 8 ճաշի գդալ,

Կարագ— 50 գրամ,

Կաթ — 5 ճաշի գդալ,

Ցորենի ալյուր — մեկ թեյի գդալ,

Հունական ընկույզ — ըստ ճաշակի և ցանկության։ Նույնիսկ կարող եք չօգտագործել։

Վանիլային շաքար — մեկ քառորդ թեյի գդալ։

Պատրաստումը՝

Ոչ այդքան մեծ, բայց խորը կաթսայի մեջ լցրեք 1 ճաշի գդալ կաթ, ավելացրեք կակաոյի փոշի, շաքար։ Բոլորը լավ խառնեք։ Իսկ հետո լցրեք մնացած կաթը։

Դրեք կաթսան գազօջախի միջին կրակի վրա, մինչև այն եռա։ Ընթացքում անընդհատ խառնեք այն, քանի որ եթե չխառնեք ապա խառնուրդը կարող է այրվել։

Դրանից հետո լցրեք կաթսայի մեջ կարագը։ Իջեցրեք կրակը հասցնելով այն նվազագույնին և այդ կրակի վրա եռացրեք շոկոլադի զանգվածը։

Երբ այն արդեն եռա, հանեք կաթսան կրակի վրայից։ Ալյուրը մաղեք և լցրեք կաթսայի մեջ գտնվող շոկոլադի զանգվածի վրա։ Խառնեք այնքան ժամանակ, մինչ ստանաք միատարր զանգված։

Այնուհետև նորից դրեք կաթսան գազօջախի սալիկի վրա և եռացրեք այն։ Հանեք կաթսան կրակից և թողեք, որ սառի։

Տաք զանգվածի վրա լցրեք վանիլային շաքարը։ Մանրամասն ամբողջը խառնեք։

Լցրեք շոկոլադը սառույցի համար նախատեսված ամանի մեջ։

Եթե ուզում եք ավելացնել ընկույզ, ուրեմն լցրեք մանրացված ընկույզը սառույցի ամանի մեջ մինչև շոկոլադը այնտեղ լցնելը։

Մոտավորապես 2-3 ժամ սառեցրեք սառնարանում։ Վերջ ամեն ինչ պատրաստ է։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!