Բոլոր այն հաշվիչները, որոնք մենք ստուգեցինք, աշխատում էին կրկնակի տարիֆի ռեժիմում! Իսկ Դուք ստուգե՞լ եք.

Համլետ Աբրահամյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․

Ուշադրություն !!!!!!

Արտակարգ կարևորության փաստ է որը հարվածում է երկրում էլեկտրաէներգիայի բոլոր սպառողների շահերին։
ԱԱԾ — ն անհապաղ պետք ստուգի այս փաստը ամենայն բծախնդրությամբ։

Բոլոր այն հաշվիչները, որոնք մենք ստուգեցինք, աշխատում էին կրկնակի տարիֆի ռեժիմում! Իսկ Դուք ստուգե՞լ եք.


Լուսանկարում Դուք տեսնում եք սովորական հոսանքի հաշվիչ: Նայեք կանաչ առանձնացված վանդակին: Այդ թվերը նշանակում են, որ այս հաշվիչում 1Կվտ/ժ էներգիան ցույց է տալիս ամեն 3200 իմպուլսից հետո, որը արտահայտում է լուսադիոդը, իսկ այդ իմպուլսները հաշվարկում է մեխանիկական հաշվիչը: Այսինքն ամեն 3200 իմպուլսի դեպքում մենք օգտագործել ենք 1Կվտ/ժ էներգիա:
Բայս այս հաշվիչը կարելի է դնել ոչ թե 3200, այլ 1600 իմպուլսի համար, այսինքն 2 անգամ ավելի արագ:
Որպեսզի ստուգեք հաշվիչը պետք չէ նստել նրա կողքին:Հաշվիչի աջից առաջին սեգմենտը ցույց է տալիս ոչ թե կիլովատները, այլ նրանց հայուրերորդական մասերը:Այդ սեգմենտը բաժանված է 100 մասի: Յուրաքանչյուր 1/100 Կվտ նշվում են ազդանշանով: Անիվը այդ ժամանակ շարժվում է մեկ բաժանումով: Այսինքն մեր հաշվիչը պետք է յուրաքանչյուր 32 իմպուլսից հետո ազդանշան տա:
Եթե հաշվիչը նորմալ չէ, ապա այն ազդանշան է տալիս 16 իմպուլսից հետո: Այսինքն մեր գերխնդիրն է ստուգել արդյոք իմպուլսների քանակությունը համապատասխանում է հաշվիչների վրա գրվածի հետ:
Համապատասխան հոդվածը բերված է քոմենթում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!