Գեղամ Սարգսյանի «Հեռու-հեռուներ» նոր տեսահոլովակը

Հայտնի երգիչ Գեղամ Սարգսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Հեռու-հեռուներ»։ Երգի վրա աշխատել են Արամ Գևորգյանը, Գոռ Հովհաննիսյանը, Արնոլդ Առաքելյանը և Տիգրան Շախունցը։

Գեղամ Սարգսյանի «Հեռու-հեռուներ» նոր տեսահոլովակը

Երգը, ի դեպ, 1975 թվականին նկարահանված հնդկական «Վրեժ և Պատիժ» («SHOLAY») ֆիլմից է, որի գլխավոր դերերը մարմնավորել են Ամիտաբհ Բաչչանը, Դհարմենդրան, Հեմա Մալինին։

Տեսահոլովակը մոտ կես միլիոն դիտում է հավաքել և երկրպագուներին դուր է եկել անսովոր ստեղծագործությունը։

Գեղամ Սարգսյանի «Հեռու-հեռուներ» նոր տեսահոլովակը

Նրանք գրել են․ «Գեղամ ջան, ինչ հիանալի ձայն ունես, երգը ինձ մտովի տարավ երիտասարդ տարիներին տեսած հնդկական ֆիլմը, բայց ձեր հայերեն կատարումն այնքան հիանալի էր, որ ողջ օրվա ընթացքում միայն դա եմ լսել», «Հնդկական երգը՝ հայկական կատարմամբ, շնորհավորում եմ»,

«Բրավո, շնորհավորում եմ, հիասքանչ կատարում է, ինչպես միշտ», «Շնորհակալ եմ դրական լիցքեր փոխանցելու համար, նորանոր հաջողություններ եմ մաղթում», «Բրավո, շատ լավն է, խոսքեր չկան ասելու՝ սուպեր»։

Понравилась статья? Поделиться с друзьями: