Հաճույքով խմեցին բոլոր հյուրերս, իսկ կանայք ձեռքից ձեռք էին այն խլում:
Բաղադրությունը
1 շիշ՝ 0,5 լ օղի,
300 եռացրած տաք ջուր:
Այդ ջրում լուծել 250 գր շաքարավազը և 4 թ/գ լուծվող սուրճը, ավելացնել վանիլ՝ ըստ ճաշակի, ռոմի էսենցիա (եթե կա) և մեկ բանկա խտացրած կաթ:
Պատրաստումը
Ամբողջը լավ հարել բլենդերով և լցնել շշի մեջ: Դնել սառնարան: Օգտագործելուց առաջ թափահարել: Զարմացա՞ծ եք: Այո, այո, այսքանը։ Հեշտ, արագ և անմոռանալի համ: Այն այնքան համեղ է և մատչելի, որ կարող եք սովորական օրերին էլ ձեզ թույլ տալ պատրաստել այն:
Բարի ախորժակ: