Երբ ողորմելին համարում է,որ ինքը արտոնյալ է․ Արտակ Գալստյան

Դատական փորձագետ Արտակ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

ԵՐԲ ՈՂՈՐՄԵԼԻՆ ՀԱՄԱՐՈՒՄ Է ՈՐ ԻՆՔԸ ԱՐՏՈՆՅԱԼ Է
Մխիթար Պապոյան, Վերաքննիչ Քրեական դատարանի << Դատավոր>>, ինքը նաև դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հանձնաժողովի նախագահ: Նախկին ռեժիմի մնացորդ, արարած, որին թվում է, որ ինքը իրենից մի այնպիսի երևույթ է ներկայացնում, որ կարող է արդարադատություն իրականացնել: Արարած, որի ամբողջ գործունեությունը կազմված է սերժիկին ծառայելու և ստորաքարշության մեջ: Հակառակ դեպքում իր նման թերուսը դատավոր չէր դառնա:Սույն երևույթին թվում է, որ ինքը այնքան կա, որ կարող է մարդկային ճակատագրեր որոշել:Հիմա թվարկեմ այս թերուսի, միմիայն ստորաքարշությամբ դատավորի պաշտոնին հասած արարածի գործունեությունը:

Երբ ողորմելին համարում է,որ ինքը արտոնյալ է․ Արտակ Գալստյան

Այսպես՝Այս <<գիտնականը>> որոշել է, որ եթե իր պապան սերժիկը, ասել է, ապա առանց հարուցված քրեական գործի կարա անձի կալանքի ժամկետը երկարացնի: Այս թյուրիմացությունը մտածում է, որ եթե դատավորը 11 անգամ իր կողմից թշնամի հայտարարած անձի գործը վարույթ է ընդունում և հակառակ որոշում կայացնում դա օրինաչափ է:Սույն << Դատավոր>> կոչվող անձը, այնքան ինքնասիրություն չունի, որ իր վարույթ ընդունած և քննած գործը հակաօրինական համարող դատավորի գործունեությունը համարում է օրինական և գիտեք ի՞նչու, որովհետև սույն երևույթը ուղղակի <<հղի է>>, Արտակ Գալստյանից:Այս առումով հայտարարում եմ

Որքան որ << Դատավոր>> Մխիթար Պապոյանը առընչություն ունի արդարադատության և դատավորի կարգավիճակի հետ, այնքան էլ ես՝ Արտակ Գալստյանս կապ ունեմ վերջինիս <<հղիության>> հետ:Եվ մի բան էլ:Վարչապետի խոսքը ինձ համար օրենք է:Բայց սա չի նշանակում, որ մարդկային թերմացքները դրանից պետք է օգտվեն:

Ամփոփեմ ՝Մխիթար Պապոյան, պատասխան ես տալու, քո բոլոր անoրինական, պատվերով դատական ակտերի համար:Պատասխան ես տալու արդարադատության դեմ գործած հանցանքներիդ համար:Առայժմ դեռ շնչում ես, որովհետև Վարչապետը դեռ որոշում չի կայացրել քո և քո նմանների հատուցման ժամի պահով:Բայց այդ թավիշը հավերժ չի լինելու, տղա ջան:Երբ Վարչապետը կազդարարի թավիշի ավարտը, ապա մենք քեզ կառերեսենք քո բոլոր ապօրինի, պատվերով իրականացրած դատական ակտերի հետ և քեզ կբացատրենք, որ դու քո ապրած կյանքով ոչինչ ես եղել, կաս և կլինես:Իսկ այժմ, քանի դեռ Վարչապետը արգելում է, քո նմաններին ցույց տալ իրենց տեղը, որպեսզի հանրությունը ընկալի քո ամբողջ թերուսությունը և ողորմելիությունը, ապա քեզ առաջարկում եմ ուղիղ եթերում հանդիպել ինձ հետ և քննարկել վերջին հինգ կարգապահական հանձնաժողովին ուղղված հաղորդումներս իրավական հարթության մեջ:

Ինչպես նաև, կուզենայի լսել քո բացատրությունը թե սերժիկի որ օրենքով ես տղա ջան, առանց հարուցված քրեական գործի դու կալանքի ժամկետ երկարացնում:Ի դեպ, քո բնույթին համապատասխան, կարաս կրկին հաղորդում տաս, դիմես դատարան, խնդրես որ քո հանդեպ պաշտպանության միջոց կիրառեն և այլն: Դու այնքան տղամարդ չես, որ այլ քայլի դիմես:
Բայց ասեմ քեզ անկեղծ, անկախ քո ձեռնարկած միջոցներից, անխուսափելի է, այն հանգամանքը, որ դու տղա ջան, պատասխան ես տալու քո բոլոր արածների համար:
Ինչպես հայտարարել է Վարչապետը, ոչ մի մուկ և ոչ մի ձուկ չի պլստալու և դու առերեսվելու ես քո հանցանքների հետ:Հ. Գ

Կունենաս այնքան համարձակություն հանդիպես ինձ հետ ուղիղ եթերում:Դեբատի առարկան իրավաբանությունն է:Ֆորմատը՝ առանց հարուցված քրեական գործի անձի կալանավորումը և դատավորների էթիկայի նորմերը :Հանդիպման վայրը Նոյան Տապան մամուլի սրահ:Օրը և ժամը քեզ հետ կհամաձայնեցնեն Նոյան տապանից:Դու << Դատավոր>>, ես քաղաքացի, եթե գիտելիք ունես պետք է որ գաս:Արտակ Գալստյան

Понравилась статья? Поделиться с друзьями: