37-ամյա Կիմա Հակոբյանը լույս աշխարհ է բերել 11-րդ երեխային

37-ամյա Կիմա Հակոբյանն «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ է բերել 11-րդ երեխային։
37-ամյա Կիմա Հակոբյանը լույս աշխարհ է բերել 11-րդ երեխային

Ընտանիքում մեծանում է 5-ական տղա և աղջիկ։ Նորածինը՝ Լիան, զույգի վեցերորդ դուստրն է։ Մյուս դուստրերը՝ Մարիամը, Մարթան, Սառան, Էսթերը և Ռեբեկան, և որդիները՝ Մովսեսը, Ահարոնը, Սամվելը, Հովսեփը և Դանիելն անհամբերությամբ են սպասում քույրիկի տուն գալուն։ Նրանք մեծ ուրախությամբ են դիմավորելու քույրիկին, որին այսքան ժամանակ սպասել են։
37-ամյա Կիմա Հակոբյանը լույս աշխարհ է բերել 11-րդ երեխային

Երջանկություն ու հաջողություն մաղթենք այս մեծ ընտանիքին, և առողջություն մայրիկին՝ նորանոր զավակներ ծնելու հույսով։ Ֆեյսբուքյան հանրությունը հիացած է այս ընտանիքով ու իրենց հրաշք երեխաներով։ Մեկնաբանություններում հիանում են ընտանիքի դաստիարակված երեխաներով՝ գրելով, որ փոքրիկները շատ լավ ընկերներ են և օրինակելի աշակերտներ։
37-ամյա Կիմա Հակոբյանը լույս աշխարհ է բերել 11-րդ երեխային

Շնորհավորանքներին զուգահեռ բոլորն սպասում են 6-րդ որդու ծնվելուն։ Հուսանք՝ այս հրաշք ընտանիքում համալրումները շարունակական բնույթ կկրեն։ Շնորհավորենք և առողջություն մաղթենք փոքրիկին և մայրիկին։

Понравилась статья? Поделиться с друзьями: