Ամուսինները ուրախ էին և երջանիկ, վերջապես երկար սպասումից հետո ծնվեց նրանց առաջնեկը․ Բայց ինչ իմանային, որ …. ինչու է կյանքը երբեմն այսքան դաժան լինում

Ամուսինները ուրախությունից գլուխները կորցրել էին: Ծնվել էր  նրանց առաջնեկը: Կինը 10 տարի առաջ սրտի փոխպատվաստման վիրահատություն էր տարել; Նրանք այլևս հույս չունեին, որ իրենց տանը մանկան ճիչ կլսվի ու նրանք կլսեն այնքան բաղձալի «հայրիկ», «մայրիկ» բառերը: Ու մի օր կինը արցունք աչքերին  գրկեց ամուսնուն ու ասաց, որ իրենք երեխա են ունենալու: Այդ օրվանից նրանք սկսեցին պատրաստվել փոքրիկի լույս աշխարհ գալուն:

Ամուսինները ուրախ էին և երջանիկ, վերջապես երկար սպասումից հետո ծնվեց նրանց առաջնեկը․ Բայց ինչ իմանային, որ …. ինչու է կյանքը երբեմն այսքան դաժան լինում

Եկավ այդքան սպասված օրը: Ծնվեց նրանց դուստրը և իր ճիչով այնպիսի ուրախություն պարգևեց ծնողներին, որ վերջիններս ուրախությունից կորցրել էին իրենց: Նորաթուխ հայրիկը մերթ կնոջն էր գրկում, համբուրում, մերթ փոքրիկին: Նա լուսանկարեց իր  փոքրիկ հրեշտակին ու նկարը տեղադրեց Համացանցում ու կատարեց հետևյալ գրառումը. «Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ, այսօր ծնվեց իմ երեխան»:

Սակայն  մտքով չէր էլ կարող անցնել, որ մի քանի ժամ անց ամեն ինչ գլխիվայր շուռ է գալու և նրա երջանկությունը շատ կարճ է տևելու:

Ամուսինները ուրախ էին և երջանիկ, վերջապես երկար սպասումից հետո ծնվեց նրանց առաջնեկը․ Բայց ինչ իմանային, որ …. ինչու է կյանքը երբեմն այսքան դաժան լինում

Երեկոյան կողմ կինը հանկարծ գունատվեց ու սկսեց շնչահեղձ լինել, նրա մոտ շտապեցին բժիշկներն ու բուժքույրերը: Ամուսինը տագնապած նայում էր նրանց ու շարունակ կրկնում էր. «Բայց նա իրեն լավ էր զգում»:

Բժիշկները մտահոգված զննում էին կնոջը: Ամուսինը հետևում էր նրանց, փորձում էր հուսադրող որևէ բառ լսել, կամ նրանց դեմքից կռահել, թե ինչ է կատարվում կնոջ հետ:

Հանկարծ կնոջ շնչառությունը հանգստացավ ու ամուսնուն կանչեց իր մոտ. «Սիրելիս, խնդրում եմ լավ պահիր մեր փոքրիկին, նրան լավ դաստիարակիր, որ լավ մարդ դառնա, միշտ կպատմես իմ մասին ու կասես, որ նրան շատ եմ սիրում ու մի բան էլ, եթե ես կկարողանամ դոնոր լինել, չընդդիմնաս, հնարավոր է, որ ես կփրկեմ մեկ ուրիշ մոր կյանք, ով կկարողանա մեծացնել իր զավակներին; Որքան կուզեի խնամել մեր փոքրիկին, խնդրում եմ բեր նրան ինձ մոտ, ուզում եմ գրկել նրան»: Ամուսինը դողացող ձեռքերով գրկեց փոքրիկին, մոտեցրեց կնոջը ու դրեց կրծքին: Փոքրիկն անուշ ժպտաց: Մայրը քնքուշ հայացքով նայեց մանկանն ու աչքերը փակեց:

Ամուսինը գլուխն առավ ձեռքերի մեջ ու սկսեց հեկեկալ:

Մեկ տարի անց նրա տան դուռը թակեց մի անծանոթ կին:

— Բարև Ձեզ, ես եկել եմ իմ խորին շնորհակալությունը հայտնելու: Ձեր կնոջ շնորհիվ այսօր ես ողջ եմ, այսօր ես ապրում եմ նրա շնորհիվ: Ես  դուստր ունեմ, որին կոչել եմ Ձեր կնոջ անունով: Շնորհակալություն:

Понравилась статья? Поделиться с друзьями: