Հացի համից ուղղակի չեք կշտանա,պատրաստման բաղադրատոմը պարզ է․

Մենք որոշել ենք ներկայացնել ձեզ տնական հացի պարզ բաղադրատոմս, որը պարունակում է շատ հասարակ բաղադրիչներ և ընդամենը մի քանի ժամ անց դուք կունենաք ախորժելի համով անուշաբույր հաց:

Հացի համից ուղղակի չեք կշտանա,պատրաստման բաղադրատոմը պարզ է․

Բաղադրիչները

  • Ջուր-0,5 լ
  • Շաքարավազ-1 ճ/գ
  • Արևածաղկի ձեթ-2 ճ/գ
  • Խմորիչ-50 գր.
  • Աղ-1 թ/գ
  • Ալյուր-6-7 բաժակ

Պատրաստումը

  1. Սկզբից պատրաստեք թթխմորը. խմորիչի վրա լցրեք 100 մլ ջուր և խառնեք: Թողեք մնա 15-20 րոպե:
  2. Լցրեք թթխմորը մեծ ամանի մեջ, ավելացրեք արևածաղկի ձեթը, շաքարավազը, աղը, ալյուրը և մնացած ջուրը և լավ խառնեք:
  3. Այնուհետև լցրեք այն բուսական յուղով պատված կաթսայի մեջ և ծածկեք կափարիչով: Թողեք այդպես 20 րոպե, ապադրեք սառնարանում 1 ժամ:
  4. Հանեք սառնարանից խմորը լցրեք ձևամանի մեջ և հացի ձև տվեք:
  5. Եփեք 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ մոտ մեկ ժամ:
  6. Պատրաստի հացի վրա կարող եք մի փոքր ձեթ քսել խոզանակի միջոցով:

Բարի ախորժակ․

Понравилась статья? Поделиться с друзьями: