Վրացի խոհարարից գաղտնի պահվող թթու դնելու բաղադրատոմս

Բաղադրիչներ

Վրացի խոհարարից գաղտնի պահվող թթու դնելու բաղադրատոմս

Կաղամբ – 3 կգ,

Բազուկ – 1.5 կգ,

Կծու կարմիր պղպեղ – 3 հատ (եթե շատ կծու չեք սիրում, կարող եք օգտագործել 1 հատ),

Սխտոր – 2 հատ,

Նեխուր – 2 փունջ,

Աղ – 3 ճ/գ,

Ջուր – 2 լ,

Հատիկ սև պղպեղ՝ ըստ ճաշակի,

Հատիկ բուրավետ պղպեղ – 10 հատ,

Դափնու տերև, մեխակ – 3 ծաղկաբույլ

Վրացի խոհարարից գաղտնի պահվող թթու դնելու բաղադրատոմս
Պատրաստման եղանակը

Այս բաղադրատոմսում օգտագործվում է սառը աղաջուր, ուստի պետք է այն պատրաստել նախօրոք: Կաթսայի մեջ ջուր եռացնել և լցնել աղը, ավելացնել պղպեղը, մեխակը, դափնու տերևը: Աղի քանակը կարող է փոխվել ըստ Ձեր ճաշակի: Թողնել աղաջուրը, որպեսզի սառչի: Կաղամբը կտրատել մեծ կտորների:

Բազուկը կտրատել բարակ կլորների: Մաքրած սխտորը կտրատել երկարությամբ, իսկ պղպեղը՝ օղակներով: Խորը կաթսայի մեջ շարքով շարել մթերքը: Հատակին բազուկ, հետո կաղամբ, նորից բազուկ, հետո սխտոր և պղպեղ. դա ծածկել նեխուրով (մի քանի ճյուղ): Այդպես շարել ամբողջ կաթսան: Վերևի շարքը՝ բազուկ:

Լցնել սառը աղաջուրն այնպես, որպեսզի այն ամբողջությամբ ծածկի մթերքը: Վրան դնել ափսե, ափսեի վրա՝ ծանրություն: Մոռանալ կաղամբի մասին 3 օր, թող խմորումը կատարվի հենց խոհանոցում: Եթե անհրաժեշտություն լինի, ավելացնել աղը:

3 օր հետո կաղամբը կաթսայով դնել սառնարանի մեջ: Իսկ 5-րդ օրը թթուն ամբողջովին պատրաստ է:

Понравилась статья? Поделиться с друзьями: