Թեստ․Իմացեք՝ ինչ է թաքցնում Ձեր ենթագիտակցությունը,ընտրելով պատկերներից մեկը․

Թեստ․Իմացեք՝ ինչ է թաքցնում Ձեր ենթագիտակցությունը,ընտրելով պատկերներից մեկը․

#1 Անկախ եք: Ձեզ դուր է գալիս հարթել սեփական ճանապարհը, օգտագործում եք բոլոր հնարավորությունները: Անձնական տարածության կարիք ունեք, հակադրությունները ձեզ դուր չեն գալիս, դրանցից խուսափում եք բոլոր հնարավոր ճանապարհներով: Հանգիստ մարդ եք, հազվադեպ եք շտապում: Ներքին հանգստությունը թույլ է տալիս համբերատար վերաբերվել շրջապատին: Լավ ընկեր եք:

#2 Հանգիստ եք, կազմակերպված, պրագմատիկ, չեք սիրում ժամանակ վատնել անօգուտ բաների համար: Ամբիցիոզ չեք, ինչը հաճախ ստիպում է առավելագույնս պարզեցնել իրավիճակները: Մարդիկ ձեզ հետևողական են համարում, ձեր ներկայությունը հանգստացնում է մարդկանց:

#3 Ընկերասեր եք, ապրում եք այնպես, ինչպես ցանկանում եք: Ձեր սրամտությունը, հումորն ու բարությունը գրավում են մարդկանց սրտերը: Սիրում եք ապրել այս պահով: Հետաքրքրասեր եք, ձեզ դուր է գալիս նոր գիտելիքներ, փորձ ձեռք բերել, սովորել:

#4 Արկածախնդիր եք, միշտ պատրաստ ընդունել ճակատագրի մարտահրավերները: Անվերջ զգացմունքներ եք փնտրում: Գերադասում եք խուսափել կանոններից, չեք հարգում սահմանափակումները: Ցանկանում եք ապրել լիարժեք կյանքով, միշտ մարտահրավեր եք նետում սահմանափակումներին:

#5 Հանգիստ եք, ձեզ դուր չեն գալիս ամբոխներն ու շատ աղմկոտ վայրերը: Անձնական կյանքը ձեզ դուր է գալիս, հաճախ եք միայնակ ժամանակ անցկացնում: Միայնությունն օգնում է էներգիա ստանալ: Վայելում եք կյանքը, փիլիսոփա եք, ով խորը մտքեր ունի: Սիրում եք կշռադատել ամեն ինչ, մտածել նպատակների ու որոշումների մասին: Հարաբերություններն առաջնահերթություն են ձեզ համար և մեծ ուրախություն են պատճառում:

#6 Ձգտում եք փնտրել սեփական ճանապարհը: Ընտրում եք ճանապարհ, որը կարող եք միայնակ անցնել: Մեծամասամբ ընտրում եք նորարակական, ստեղծագործական ճանապարհներ:

Աղբյուրը՝ blog.168.am

Понравилась статья? Поделиться с друзьями: