Յոթ տարեկան Արեն Էմրիկյանը դարձավ շախմատի աշխարհի չեմպիոն

Յոթ տարեկան Արեն Էմրիկյանը, ով բնակվում է Չիկագոյում, դարձել է շախմատային  աշխարհի չեմպիոնը մինչև 8 տարեկանների  շրջանում:

Խաղն  անցկացվեց օգոստոսին Բրազիլիայի Պոկոս դե Կալդոս քաղաքում:

Յոթ տարեկան Արեն Էմրիկյանը դարձավ շախմատի աշխարհի չեմպիոն

Փոքրիկ տղայի խոսքերով շախմատը իրեն մայրիկն է սովորեցրել, որպեսզի իր տրամաբանությունը լավ զարգանա, իսկ ինքը  գնալով ավելի է սիրել խաղը: Ըստ նրա ինքը մարզվում է ամեն շաբաթվա ընթացքում 1.5 ժամ, իր մոտ լավ է զարգացած հարձակվողական խաղը, ինքը 4-5 քայլ առաջ է մտածում խաղընկերոջից:

Ըստ նրա, եթե ճիշտ եք խաղում և չեք խաբում, շախմատը դառնում է իսկական զվարճանք:

Արենի փոխանցմամբ ՝ Բրազիլիայում իր հաղթանակը տոնելը նրա համար մեծ անակնկալ էր:

«Ինձ հորդորեցին մասնակցել, բայց շատ նյարդայնացա: Ես չէի սպասում, որ կարող եմ հաղթել», — ասաց տղան:

Շախմատից բացի, մեր փոքր հայրենակիցը հետաքրքրված է նաև ընթերցմամբ:

Понравилась статья? Поделиться с друзьями: