Իրանի իշխանությունները պահանջում են չեղարկել 9-ամյա աղջկա հետ չափահաս տղամարդու ամուսնությունը

Իրանի իշխանությունները պահանջում են, որ Բոյեր Ահմադ նահանգի Բահմայ շրջանի Իսլամական դատարանը չեղյալ հայտարարի 28-ամյա տղամարդու եւ 9 տարեկան աղջկա ամուսնությունը:

Իրանի իշխանությունները պահանջում են չեղարկել 9-ամյա աղջկա հետ չափահաս տղամարդու ամուսնությունը

Այս մասին Twitter-ի իր էջում գրել է լրագրող Բաբակ Թաղվեան։ Նրա խոսքով ՝ համապատասխան որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում հայտնվել է հարսանիքի տեսանյութը: Հրապարակված կադրերը հասարակական լայն արձագանք են առաջացրել։

Որոշ պարբերականներում նշվում է, որ փեսան 28 տարեկան է, իսկ հարսը ՝ ընդամենը 9 տարեկան։ Լրագրողը նաեւ բացահայտել է հասուն ամուսնու ինքնությունը։ Նրա տվյալներով ՝ դա Միլադ Չեշանին է, որը Բասիջ ժողովրդական աշխարհազորի մարտիկ է։ Տղամարդը շրջանի Իսլամական դատարանում ամուսնության թույլտվություն է ստացել։

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ իրանցի լրագրող Մասիհ Ալինեժադը Twitter-ի իր էջում ամուսնության արարողության կադրեր է հրապարակել: Կինը պնդում էր, որ աղջիկը 13 տարեկանից փոքր է, ինչը չի համապատասխանում իսլամական օրենքներին (կարող են ամուսնանալ այն քաղաքացիները, որոնք այդ տարիքից ոչ պակաս են):

Իսլամական հոգեւորականության համաձայն ՝ վաղ ամուսնությունները կանխում են արտամուսնական կապերը, որոնց համար երկրում ծանր պատիժներ են նախատեսված:

Понравилась статья? Поделиться с друзьями: