Երեւանում կտեղադրվի Կարեն Դեմիրճյանի արձանը

Երևանի ավագանին որոշել է 3,28 մլն դրամ (մոտ 7 հազար դոլար) հատկացնել հայտնի հայ քաղաքական և պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի հուշարձանի պատվանդանի կառուցման համար։

Երեւանում կտեղադրվի Կարեն Դեմիրճյանի արձանը

Հուշարձանը կտեղադրվի բլրի գագաթին, որտեղ տեղակայված են Մարզահամերգային համալիրն ու Հայոց ցեղասպանության «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրը:

Հայաստանի կառավարությունն օգոստոսի 8-ին որոշում է կայացրել կանգնեցնել Դեմիրճյանի արձանը։ Հուշարձանի ստեղծման համար կպահանջվի ավելի քան 54 մլն դրամ (գրեթե 114 հազար դոլար)։

Կարեն Դեմիրճյանը 14 տարի ղեկավարել է Հայկական ԽՍՀ-ն (1974-1988 թթ.)։ Հայաստանի անկախության հռչակումից հետո նա 1991 — 1999թթ.եղել է Հայաստանի խոշորագույն գործարաններից մեկը՝ «Հայէլեկտրոմաշ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն եւ խորհրդի նախագահ: 1999թ. մայիսին ընտրվել է ԱԺ պատգամավոր, իսկ 1999թ. հունիսի 10-ից ‘ ԱԺ նախագահ: 1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ շենքում տեղի ունեցած դաժան ահաբեկչության ժամանակ սպանվել է։

Понравилась статья? Поделиться с друзьями: