Կոմիտասի և Թումանյանի հոբելյանը Մոսկվայում կնշվի միջազգային գիտաժողովով

Մոսկվայում տեղի կունենա «Ազգային դասականը համաշխարհային գեղարվեստական համատեքստում. . Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյաններին նվիրվում է» միջազգային գիտաժողովը:

Կոմիտասի և Թումանյանի հոբելյանը Մոսկվայում կնշվի միջազգային գիտաժողովով

Գիտաժողովը կազմակերպել են Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց ՀԱԵ թեմի հայագիտության կենտրոնը՝ համագործակցելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Ա.Մ. Գորկու անվան Համաշխարհային գրականության ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի հետ:

Համաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 20-21-ը:

Այս առիթով Մոսկվայում տեղի է ունեցել «Արի քոչարի պարենք» ֆլեշմոբը ՝ նվիրված հայ կոմպոզիտորի և գրողի ծննդյան 150-ամյակին:

Կոմիտասի և Թումանյանի հոբելյանը Մոսկվայում կնշվի միջազգային գիտաժողովով

Առաջին անգամ Համահայկական պարային ակցիան տեղի է ունեցել 2018 թվականի մայիսին ։ Ամբողջ հայկական սփյուռքն ու Հայաստանը պարի միջոցով միավորելու գաղափարը պատկանում է Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի հայ համայնքին։

Понравилась статья? Поделиться с друзьями: