Ադրբեջանը Նախիջևանում «երկկողմ» զորավարժություններ է սկսել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է սեպտեմբերի 9-ին Նախիջեւանի կայազորի զորքերում » երկկողմ եռաստիճան հրամանատարաշտաբային վարժանքների» մեկնարկի մասին:

Ադրբեջանը Նախիջևանում "երկկողմ" զորավարժություններ է սկսել

«Առաջին փուլում զորամիավորումները եւ գործնական գործողությունների մեջ ներգրավված զորամիավորումները տարբեր աստիճանի մարտական պատրաստականության վիճակի բերելու համար բարձրացվել են ուսումնամարտական տագնապով եւ դուրս բերվել զորավարժությունների շրջաններ»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ հրամանատարաշտաբային պլանային զորավարժություններն այս տարվա համար կշարունակվեն Նախիջևանում մինչև սեպտեմբերի 14-ը:

Սեպտեմբերի 2-ին Ադրբեջանում մեկնարկել են «TurAz Qartalı-2019″թռիչքային մարտավարական զորավարժությունները: Վարժանքների ընթացքում երկու երկրների ռազմական ավիացիան թռիչքներ է իրականացնում համատեղ գործունեության պլանավորման, գործողությունների եւ մարտական համակարգման ժամանակ փոխգործակցության հնարավորությունների ուսումնասիրման, որոնողափրկարարական միջոցառումների անցկացման, օդից հարվածներ հասցնելով ցամաքային թիրախների ոչնչացման առաջադրանքներ կատարելու նպատակով, ինչպես նաեւ լուծում է այլ խնդիրներ: Զորավարժություններին որպես դիտորդ մասնակցում են Պակիստանի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները:

Понравилась статья? Поделиться с друзьями: