Վեց հայ շախմատիստներ պայքարի մեջ են մտել ՖԻԴԵ-ի Աշխարհի Գավաթի համար

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում մեկնարկվում է ՖԻԴԵ-ի Աշխարհի Գավաթի մրցաշարը:

Վեց հայ շախմատիստներ պայքարի մեջ են մտել ՖԻԴԵ-ի Աշխարհի Գավաթի համար

Սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 4-ը 47 երկրների 128 շախմատիստներ կխաղան յոթ շրջան նոկաուտ համակարգով: Եզրափակիչի մասնակիցները կստանան հավակնորդների մրցաշարի ուղեգիր:

Հայաստանը ներկայացնում են չորս շախմատիստներ ՝ Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը:

Մրցաշարին մասնակցում են նաև սփյուռքահայ Սամուել Սևյանը ՝ ԱՄՆ-ից և Գրիգոր Սևակ Մխիթարյանը՝ Բրազիլիայից:

Մրցակիցներն առաջին պարտիաներում կխաղան դասական ռեժիմով։ Արդյունքների հավասարության դեպքում տեղի կունենան արագ և բլից պարտիաներ։

Աշխարհի գործող գավաթակիրը Լեւոն Արոնյանն է: Նա նաեւ առաջին նման մրցաշարի հաղթողն է, որը Խանտի Մանսիյսկն կայացել էր դեռեւս 2005 թվականին։

მოგეწონათ სტატია? გაუზიარე მეგობრებს: