Զինվորի նամակը մայրիկին. հուզիչ երգ.այն կդիպչի յուրաքանչյուր հայրենասեր հայի սրտին

Զինվորական ծառայությունը թերևս ամենապարտավորեցնող մասն է երիտասարդների կյանքում: Ով զինծառայող է ունեցել կամ ինքն է ծառայել անշուշտ գիտի, որ  ծառայության տարիները ամենաանհամբեր, ամենահուզիչ տարիներն են և  ծառայությունից հետո հայացք գցելով այդ տարիներին մի տեսակ կարոտ ես զգում: Այդ տարիները ամենակարևորը՝ հպարտության տարիներ են թե զինվորի, թե նրա ծնողների կյանքում:

Զինվորի նամակը  մայրիկին. հուզիչ երգ.այն կդիպչի յուրաքանչյուր հայրենասեր հայի սրտին

Իհարկե, զինվորական ծառայության ընթացքում ընտանիքի բոլոր անդամներն ու բարեկամները բոլորն էլ հավասար չափով անհանգստանում ու կարոտում են զինվորին և հակառակը զինվորը նույնպես բոլորին կարոտում և հիշում է, բայց ահա մորը զինվորը մի ուրիշ տեսակ  է կարոտում, կարծես   Հայրենիքի հետ միասին մայրը  նույնպես  սիմվոլ է իր համար՝ պարտավորվելու ավելի ամուր կանգնել այն հողի վրա և ավելի քաջաբար ու զգոն լինել, որն ինքը պաշտպանում է:

Եվ ահա ծառայության ընթացքում ամենահուզիչ, ամենափշաքաղեցնող նամակը՝  զինվորի  նամակը ուղղված է հենց իր մայրիկին:

Այդ մասին է ամբողջությամբ  այս երգը, որը լսելիս հնարավոր չէ  չհուզվել  և չհպարտանալ մեր հերոսածին մայրերով, մեր քաջ պաշտպաններով:

Понравилась статья? Поделиться с друзьями: