Լիբանանցի ներդրողները նախատեսում են Կոտայքի մարզում մոտ երեք հազար բնակիչների համար նոր բնակավայր կառուցել։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
Նա նշել է, որ սեպտեմբերի 5-ին Կոտայքի մարզպետարանում հանդիպում է տեղի ունեցել լիբանանահայ ներդրողների հետ։
«Հանդիպել եմ լիբանանահայ ներդրողների հետ, ովքեր նախատեսում են կառուցել 600 տուն Եղվարդ քաղաքի մոտ գտնվող, որտեղ կարող են բնակվել 2800-3000 բնակիչ», — Facebook-ի իր էջում գրել է մարզի ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը:
Նա նաեւ նշել է, որ «Մայրի» կոչվող բնակավայրում արդեն 7 տուն է կառուցվել, մյուսների շինարարությունը ընթացքի մեջ է: Նոր թաղամասում կտեղակայվեն նաև մանկապարտեզ, կրթահամալիր, եկեղեցի, առևտրի և ժամանցի կենտրոններ։
Ռոմանոս Պետրոսյանը հավելել է, որ դրանով ներդրողները ցանկանում են աջակցել Հայաստանի և սփյուռքի կապերի ամրապնդմանը: