Բոլիվուդի ռեժիսորը փրկել է երեխային սոցիալական ցանցերի շնորհիվ

Կինոստուդիա մեկնելուց առաջ մի առավոտ բոլիվուդի ռեժիսոր Վինոդ Կապրին Twitter-ում օրվա լուրերն էր դիտում։

Բոլիվուդի ռեժիսորը փրկել է երեխային սոցիալական ցանցերի շնորհիվ

Հանկարծ նա տեսավ երեխային մի տեսանյութում, որտեղ երեխան անօգնական լաց էր լինում, պառկած մի կույտ աղբի վրա: Ռեժիսորի սրտում ինչ-որ բան է ծնվել, եւ նա որոշել է ամեն ինչ անել, որպեսզի փրկի երեխային:

Վինոդը ընկերների և սոցիալական ցանցերի օգնությամբ իմացավ, թե որտեղ է գտնվում երեխան։ Չնայած այն հանգամանքին, որ աղջիկը Հնդկաստանի մյուս ծայրում էր, ռեժիսորը թողեց իր բոլոր գործերը, վերցրեց կնոջը՝ Սաքշային եւ գնաց փրկելու աղջկան:

Բոլիվուդի ռեժիսորը փրկել է երեխային սոցիալական ցանցերի շնորհիվ

Կապրին գտել է երեխային և տարել Մումբայ։ Երբ Վինոդը հայտնաբերել է աղջկան, նրա քաշը կազմում էր ընդամենը 1,6 կգ։ Նա դժվարությամբ էր շնչամ։ Այնպես որ, անմիջապես օդանավակայանից Կապրին տարավ նրան կլինիկա:

Այժմ ռեժիսորն իր կնոջ հետ սկսել է որդեգրման գործընթացը։ «Մենք ոչ մի արտառոց բան չենք արել։ Մենք պարզապես սիրահարվեցինք այդ փոքրիկ հրեշտակին», — ասում է Վինոդը։ Նա նաեւ ավելացնում է, որ որդեգրման գործընթացը շատ երկար է։ Եւ ամուսիններին սպասվում է երկար պայքար:

Սակայն Կապրին արդեն ապագա դստեր անուն է մտածել։ Նա կկոչի նրան Պիխա ՝ ի պատիվ իր վերջին ֆիլմի վերնագրի։ Ֆիլմը պատմում է երկու տարեկան աղջկա մասին, որը մոր մահից հետո մենակ է մնացել տանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: