Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդն առաջին անգամ պատվոգրով է պարգևատրել հայ երգչուհուն

Պատվոգիրը տրվել է Լիլիթ Հովհաննիսյանին Լոս Անջելեսում Dream World Tour-ի արտիստուհու հյուրախաղերի շրջանակներում տեղի ունեցած համերգների, ինչպես նաեւ հայկական մշակույթի եւ երգարվեստի ներկայացման համար:

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդն առաջին անգամ պատվոգրով է պարգևատրել հայ երգչուհուն

Մրցանակը հանձնվել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նիստի ժամանակ ՝ խորհրդի անդամ Մոնիկա Ռոդրիգեսի նախագահությամբ: Նա ներկայացրեց Լիլիթ Հովհաննիսյանի ստեղծագործական ուղին, կենսագրությունն ու ձեռք բերված հաջողությունները:

Արարողությունը հեռարձակվել է ամերիկյան հեռուստատեսությամբ և համացանցում ։

«Շնորհակալ եմ անչափ այս բարձր պարգևի համար։ Ինձ համար շատ կարեւոր է նման գնահատական ստանալ Լոս Անջելես քաղաքից։ Լոս Անջելեսը ցեղասպանությունից հետո հայերին ապաստանած քաղաքներից մեկն էր։ Ես շնորհակալ եմ այս քաղաքին իմ հայրենակիցների նկատմամբ այսքան ջերմ վերաբերմունքի համար, որ դրսևորվել է պատմության տարբեր ժամանակահատվածներում», — ասաց Լիլիթ Հովհաննիսյանը։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: