Երևանյան «Ռոսիան» ներառվել է խորհրդային մոդեռնիզմի մարգարիտների ցուցակում

Ռուսական РБК հրատարակությունը կազմել է խորհրդային մոդեռնիզմի 10 ամենատպավորիչ շենքերի ցանկը, որոնք «արժե տեսնել»:

Երևանյան "Ռոսիան" ներառվել է խորհրդային մոդեռնիզմի մարգարիտների ցուցակում

Ցուցակում է հայտնվել նաև խորհրդային տարիներին կառուցված «Ռոսիա» կինոթատրոնը, որը գտնվում է Երևանի կենտրոնում։

«1980-ականներին կինոթատրոնը Հայաստանում ամենապահանջունակն էր։ Բացի այդ, այստեղ աշխատել են ցուցասրահներ, պարահներ և սրճարաններ։ Շենքի երկու մասի կոր ձեւը կատարում էր ձայնի բնական ուժեղացման գործառույթը։ Կինոթատրոնի երկու մասնաշենքերի միացման վայրում ճարտարապետները նախագծել են թափանցիկ առաստաղ, որի միջով հանդիսատեսը կարող էր դիտել աստղային երկինքը երեկոյան սեանսներից հետո», — պատմում Է հրատարակությունը:

Նշվում է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո «Ռոսիա» կինոթատրոնը հայտնվել է անմխիթար վիճակում՝ 90-ականներին այնտեղ աշխատում էին առեւտրային կրպակները, իսկ հետո ցանկանում էին քանդել այն: 2010-ի սկզբին շենքի մի մասը վերակառուցվել եւ վերածվել է առեւտրի կենտրոնի։

Ավելի վաղ հայտնի էր, որ ռուսական «Кубань  24» հրատարակությունը կազմել է ամբողջ աշխարհից ավերածություններից հետո պահպանված հինգ ճարտարապետական «Ֆենիքսների» հավաքածուն, որում ներառվել է նաև Գառնու հեթանոսական տաճարը:

Понравилась статья? Поделиться с друзьями: