Ջորջ Քլունին սերիալ է նկարահանել ԱՄՆ-ի հայ զինվորի մասին

Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին սերիալ է նկարահանել ԱՄՆ Զինված Ուժերի հայ զինվորի մասին: Սերիալը նկարահանվել է Ջոզեֆ Հելլերի «Հնարք-22» վեպի մոտիվներով:

Ջորջ Քլունին սերիալ է նկարահանել ԱՄՆ-ի հայ զինվորի մասին

Սերիալը բաղկացած է վեց դրվագներից եւ պատմում է ԱՄՆ-ի օդային ուժերի ռմբակոծիչ գնդի կապիտան Յոսսարյանի եւ նրա ծառայակիցների մասին, հայտնել Է Hollywood Reporter պորտալը:

Ըստ սերիալի սյուժեի ՝ կապիտան Յոսարյանը կորցնում է իր ամբողջ անձնակազմն Իտալիայի տարածքում և փորձում փախչել պատերազմից ՝ ձևանալով խենթ։ Բայց ինչ-որ կառավարական «Հնարք-22» որոշման համաձայն ՝ ով իրեն խելագար է անվանում զինապարտությունից ազատվելու նպատակով, դրանով իսկ ապացուցում է հակառակը, քանի որ նման հայտարարությունն ակնհայտորեն վկայում է ողջամտության մասին։

Ջորջ Քլունին հանդես կգա նաեւ գնդապետ Քեթքարտի դերում, Յոսարյանի հրամանատարի: Պրեմիերան եղել է 2019 թ մայիսի 17-ին:

Ջորջ Քլունին սերիալ է նկարահանել ԱՄՆ-ի հայ զինվորի մասին

Понравилась статья? Поделиться с друзьями: