Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Գեղամ Մկրտչյանի ծննդյան օրն է. նա կդառնար 33 տարեկան

Գեղամը Մկրտչյանը ծնվել է 1986թ. Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Գեղամ Մկրտչյանի ծննդյան օրն է. նա կդառնար 33 տարեկան

Պարտադիր զինվորական ծառայությունից որոշ ժամանակ հետո անցել է պայմանագրային ծառայության Թալիշի N զորամասում՝ հատուկ նշանակության ստորաբաժանումում։
2016-ի ապրիլին 2-ի գիշերը թշնամին ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործություններ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, օգտագործելով ծանր զինտեխնիկա, օդուժ, մեծաքանակ կենդանի ուժ։

Գեղամը մարտական ընկերների հետ արիաբար կռվել է Թալիշի պաշտպանության ժամանակ։

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Գեղամ Մկրտչյանի ծննդյան օրն է. նա կդառնար 33 տարեկան

Գեղամ Մկրտչյանը քառօրյա պատերազմում զոհվել էր՝ չիմանալով, որ առաջնեկի է սպասում:
«Ամուսինս զոհվել է ապրիլի 3-ին: Ինձ սկզբում չէին ասել: Ասել էին միայն, թե ծանր վիրավորվել է ու տեղափոխել են հիվանդանոց: Ապրիլի 4-ին իմացա այդ մասին: Վատացա, ինձ տեղափոխեցին հիվանդանոց, ու այդ ժամանակ իմացա, որ երեխայի եմ սպասում»,-«Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել էր Գեղամի կինը՝ Անուշը։ Ապրիլյան պատերազմի հերոսը դուստր է ունեցել:
Գեղամ Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԱՀ Նախագահների կողմից՝ «Արիություն» մեդալներով։

Понравилась статья? Поделиться с друзьями: