Բրինձ ծաղկակաղամբով

Բրինձ ծաղկակաղամբով պատրաստման բաղադրատոմսը` քայլ առ քայլ լուսանկարներով:

Այս բաղադրատոմսը մի իսկական գյուտ է այն աղջիկների համար, ովքեր հետեւում են իրենց քաշին: Առնվազն կալորիականություն, առավելագույն համեղ և վիտամիններով հարուստ, մատչելի արտադրանք: Կարող եք մատուցել առանձին որպես ուտեստ, եւ եթե ուզում եք, պատրաստեք նման ձեւով «բրինձը» որպես խավարտ ցանկացած մսով ուտեստի կամ աղցան հետ:

Մեզ անհրաժեշտ են՝

300 գր երկար բրինձ
300 գր ծաղկակաղամբ
1-2 հատ (միջին չափսի) լոլիկ
1-2 պճեղ սխտոր
Աղ — ըստ ճաշակի

Ծաղկակաղամբով բրինձը պատրաստման եղանակը՝ քայլ առ քայլ լուսանկարներով:

Բրինձը լավ պետք է լվանանք (սովորաբար 8-10 անգամ հոսող ջրով), լցնել միջին խորությամբ տապակի մեջ (կամ կաթսայի մեջ), լցնել մոտ 500 մլ ջուր (կամ 2 բաժակ), հասցնել եռման աստիճանի:
Ծաղկակաղամբը փոքր կտորների ենք բաժանում, հենց բրինձը ջրով սկսի եռալ, ծաղկակաղամբը ավելացնում ենք բրնձին:
Ծածկում ենք կափարիչով եւ եփում ենք ցածր կրակի վրա մոտ 18-20 րոպե:
Ավելացնում ենք խորանարդիկներով կտրատած լոլիկները, ճզմած կամ մանր կտրատած սխտորը, աղը, խառնում ենք, ծածկում կափարիչով եւ շարունակոմ եփել ևս 8-12 րոպե:
Ցանկության դեպքում կարող եք ավելացնել բուսայուղ կամ կարագ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!