Բժիշկը մուսուլման կնոջը խնդրել է հանել նիկաբը եւ դա ճակատագրական սխալ եղավ

Մեծ Բրիտանիայում 23-ամյա պրակտիկա ունեցող բժիշկ Կիտ Վոլվերսոնին մեղադրել են մուսուլման կնոջ նկատմամբ խտրականության մեջ եւ հեռացրել հիվանդանոցից:

Բժիշկը մուսուլման կնոջը խնդրել է հանել նիկաբը եւ դա ճակատագրական սխալ եղավ

Բժիշկը փորձել է հետազոտել մուսուլման կնոջը այն ախտանշանների վերաբերյալ, որոնք ի հայտ են եկել աղջկա մոտ, սակայն չի կարողացել պարզել խնդիրը։ Այդ պատճառով Վոլվերսոնը խնդրել է նրան հանել նիկաբը եւ եւս մեկ անգամ ասել խնդրի մասին, որի համար հետագայում պատասխանատվության է ենթարկվել:

Նա նշել է, որ կինն առանց առարկության կատարել է իր խնդրանքը ։

Հետագայում պարզվել է, որ բժշկին այցելելուց հետո մուսուլմանուհին բողոքել է ամուսնուն բժշկի վիրավորական պահվածքից։ Ամուսինները բժշկի դեմ բողոք են ներկայացրել հիվանդանոցի ղեկավարությանը։

Հայտարարության մեջ նրանք նշել են, որ բժիշկը ստիպել է կնոջը հանել նիկաբը, եւ նույնիսկ հրաժարվել է հետազոտել, մինչեւ նա չկատարի այդ պահանջը: Պահանջի հիման վրա Մեծ Բրիտանիայի գլխավոր բժշկական խորհուրդը հետաքննություն է սկսել բժշկի նկատմամբ։

Վոլվերսոնն այնքան հուսահատված էր տեղի ունեցածից, որ որոշում էր կայացրել թողնել բժշկության ասպարեզը ՝ չսպասելով հետաքննության արդյունքներին։ Նա հայտարարել է, որ այդ «անարդարության» պատճառով այլևս բժիշկ չի ուզում լինել։

Բժշկի կարծիքով ՝ նման միջադեպերի պատճառով երկրում շուտով նորմալ բժիշկներ չեն մնա։

Понравилась статья? Поделиться с друзьями: