Խորվաթիայի բնակչուհին կոմայից դուրս գալուց հետո խոսում է միայն գերմաներեն

Daily Mail թերթը տարօրինակ դեպք է հրապարակել, երբ Սպլիտում գտնվող հիվանդանոցի խորվաթ բժիշկները չեն կարողացել բացատրություն տալ այն իրադարձությանը, որին բախվել են:

Խորվաթիայի բնակչուհին կոմայից դուրս գալուց հետո խոսում է միայն գերմաներեն

13 տարեկան աղջիկը դուրս է եկել կոմայից և ազատ խոսում է գերմաներեն: Ծնողները վստահեցնում են, որ աղջիկը նոր է սկսել սովորել լեզուն դպրոցում։ Առեղծվածը այն է, որ նա մոռացել է իր մայրենի լեզուն:

Աղջիկը բարձր ջերմաստիճանի հետեւանքով կոմայի մեջ է ընկել 24 ժամով։

Սպլիտում գտնվող հոսպիտալի տնօրեն Դուջոմիր Մարասովիչը թերթին ասել է, որ»նրանք դեռ փորձում են պարզել, թե ինչն է առաջացրել դա, եւ ինչու աղջիկը մոռացել է, թե ինչպես խոսել խորվաթերենով»:
Մարասովիչը բացատրել է, որ » ոչ ոք չգիտի, թե ինչպես է ուղեղն արձագանքում, երբ նա ապաքինվում է վնասվածքից։ Հասկանալի է, որ մենք ունենք որոշ տեսություններ, թեեւ այս պահին մենք չենք կարող տալ ավելի շատ տեղեկատվություն, քանի որ մենք պետք է հարգենք հիվանդի գաղտնիությունը»:

Դեռահասին անընդհատ այցելում են իր հարազատները, բայց նրանք կարող են շփվել նրա հետ միայն թարգմանչի միջոցով:

Հոգեբուժության փորձագետ, դոկտոր Միջո Միլասը պնդում է, որ այս դեպքը հրաշք չէ և նա մտածում է, որ այն ունի տրամաբանական բացատրություն, որը դեռ չի գտնվել:

Понравилась статья? Поделиться с друзьями: